Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 17:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Այսպես է ասում Տերը. “Զգո՛ւյշ եղեք ձեր հոգիների համար. բեռներ մի՛ բարձեք շաբաթ օրը, Երուսաղեմի դռներով դուրս մի՛ ելեք,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Այսպես է ասում Տերը. "Զգուշացե՛ք ձեր անձերի համար և շաբաթ օրը բեռ մի՛ վերցրեք և Երուսաղեմի դարպասներից ներս մի՛ բերեք։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 17:21
18 Խաչաձեւ Հղումներ  

Հիշի՛ր շաբաթ օրը, որպեսզի սուրբ պահես այն։


Ողջ խնամքով պահի՛ր քո սիրտը, որովհետև դրանից է բխում կյանքի աղբյուրը։


Երանի՜ այն մարդուն, որ կանի այդ, և նրան, որ հավատարիմ կմնա դրան, կպահի իմ շաբաթներն ու չի պղծի և իր ձեռքը հետ կքաշի անիրավություն անելուց»։


Եթե ոտքդ հետ քաշես և սրբության օրը քո ուզածը չկատարես, զվարճության շաբաթները համարես Աստծուն նվիրված և փառավոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկության ոչ մի խոսք չասես, այն ժամանակ կարող ես ապավինել Տիրոջը։


Ապա նրանց ասաց. «Ուշադի՛ր եղեք ձեր լսածներին. լսողներիդ ավելին կտրվի. ինչ չափով, որ չափում եք, նույնով կչափվի ձեզ համար։


Այսուհետև զգո՛ւյշ եղեք, թե ինչպե՛ս եք լսում. որովհետև ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, և այն, ինչ որ նա կարծում է, թե ունի, կվերցվի նրանից»։


Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեր և ամբողջ հոտի համար, որի վրա Սուրբ Հոգին տեսուչներ կարգեց ձեզ՝ հովվելու Տիրոջ ժողովրդին, որին նա փրկեց իր արյունով։


Զգո՛ւյշ եղեք, չլինի թե ամբարտավանանան ձեր սրտերը, և մեղք գործեք՝ օտար աստվածների պաշտելով ու երկրպագելով նրանց։


«Չափազանց զգո՛ւյշ եղեք ձեր անձերի համար. այն օրը, երբ Տերը Քորեբ լեռան վրա կրակի միջից խոսեց ձեզ հետ, կերպարանք չտեսաք։


Ուշադի՛ր եղեք, չլինի թե մոռանաք Տիրոջ՝ մեր Աստծու՝ ձեզ տված ուխտը և ձեզ կուռքեր ստեղծեք այս կամ այն կերպարանքով, մի բան, որ արգելել է քեզ Տերը՝ քո Աստվածը,


«Նայի՛ր ինքդ քեզ և չափազանց զգո՛ւյշ եղիր. մի՛ մոռացիր այն բոլոր բաները, որ տեսան քո աչքերը. քո կյանքի բոլոր օրերում քո սրտից թող դուրս չգան դրանք։ Կպատմես քո որդիներին ու որդիների որդիներին,


Շա՛տ զգույշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ