Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 22:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 ասելով. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագավորդ Հուդայի, որ բազմում ես Դավթի աթոռին, դո՛ւ և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 և ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛վ Հուդայի թագավոր, որ նստել ես Դավթի գահի վրա, դու և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որ մտնում եք այս դարպասներից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 22:2
18 Խաչաձեւ Հղումներ  

Նա մեծ կլինի և Բարձրյալի որդի կկոչվի։ Եվ Տերը՝ Աստված, նրան կտա նրա հոր՝ Դավթի աթոռը, և նա հավիտյան կթագավորի Հակոբի տան վրա,


Եթե այս բանը կատարեք, ապա այդ տան դռներով ներս կմտնեն թագավորներ, որոնք կբազմեն Դավթի աթոռին և կնստեն կառքեր ու կհեծնեն երիվարներ, թե՛ իրենք և թե՛ իրենց ծառաներն ու իրենց ժողովուրդը։


Տերը Հակոբի տան վրա մահ ուղարկեց, բայց այն եկավ հասավ Իսրայելի վրա։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։


Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։


Ուստի, հովիվնե՛ր, լսե՛ք Տիրոջ պատգամները.


Դրա համար էլ Տերն այսպես է ասում Հուդայի Հովակիմ արքայի մասին. «Նրա սերնդից մարդ չի մնալու, որ նստի Դավթի աթոռին, և նրանց դիակները ցերեկն ընկած պիտի մնան տոթի, իսկ գիշերը՝ ցրտի մեջ։


Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց Երուսաղեմից ուղարկել եմ Բաբելոն, լսե՛ք Տիրոջ խոսքը.


Կասես նրանց. “Ո՛վ Հուդայի թագավորներ, Հուդայի երկրի մարդիկ և Երուսաղեմի բնակիչներ, լսե՛ք Տիրոջ պատգամը։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. ահավասիկ այդ վայրի վրա ես այնպիսի չարիքներ եմ բերելու, որ ով լսի, ականջները դժժան,


Թագավորին ու բռնացող իշխաններին ասացե՛ք. «Խոնարհվե՛ք ու գետնի՛ն նստեք, քանի որ ձեր փառքի պսակն ընկավ ձեր գլուխներից։


«Կանգնի՛ր Տիրոջ տան դռան մոտ և այնտեղ կարդա՛ այս խոսքերն ու ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛ղջ Հուդա, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը։


Ուրեմն լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ նեղված մարդիկ և այդ ժողովրդի իշխաննե՛ր Երուսաղեմում։


Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։


Այսպես է ասում Տերը. «Գնա՛ և իջի՛ր Հուդայի թագավորի տունը և այս խոսքը հայտնի՛ր այնտեղ՝


«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. գնա՛ Հուդայի Սեդեկիա արքայի մոտ և ասա՛ նրան. այսպես է ասում Տերը. “Այդ քաղաքն անպայման պիտի մատնվի բաբելացիների արքայի ձեռքը, որը պիտի գրավի ու հրով այրի այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ