Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
ԵՐԵՄԻԱ 16:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ և այդտեղ թող քեզ տղաներ ու աղջիկներ չծնվեն», Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Քեզ համար կին մի՛ առ և այստեղ որդիներ և դուստրեր չունենաս»։ |
Ղովտը գնաց իր փեսացուների մոտ, որոնք առնելու էին իր դուստրերին, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք և հեռացե՛ք այստեղից, որովհետև Տերը կործանելու է այս քաղաքը»։ Սակայն փեսացուներին ծիծաղելի թվաց այդ։
քանզի Տերն այսպես է ասում այն որդիների ու դուստրերի մասին, որ պիտի ծնվեն այդտեղ, նաև նրանց մայրերի մասին, որ պիտի ծնեն նրանց, ինչպես և նրանց հայրերի մասին, որ այդ երկրում պիտի ունենան նրանց։
կի՛ն առեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, ձեր տղաների համար կի՛ն առեք, իսկ ձեր աղջիկներին մարդո՛ւ տվեք, և թող ծնվեն տղաներ ու աղջիկներ, բազմացե՛ք այդտեղ և մի՛ նվազեք։
Պանդխտությանս օրը, ինչպես տարեկան տոներին, հրավիրեցիր, որ նրանք իմ շուրջը հավաքվեն, բայց ոչ ոք չգտնվեց, որ Տիրոջ ցասման ու բարկության ժամին փրկված կամ կենդանի մնացած լիներ, մինչդեռ իմ բոլոր թշնամիներն ապրեցին ու բազմացան։
Բայց այն օրերին վա՜յ հղիներին և ստնտուներին, որովհետև մեծ տագնապ պիտի լինի երկրի վրա և բարկություն՝ այս ժողովրդի հանդեպ։
որովհետև օրեր պիտի գան, երբ մարդիկ պիտի ասեն՝ “Երանի՜ չբեր կանանց և նրանց, որոնք բնավ չծնեցին և կրծքով չսնեցին”։