Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։
Այն ժամանակ Մանայեմը հարձակվեց Թերսայի վրա և այնտեղ, սկսած Թերսայից, նրա սահմաններում գտնվող բոլորին սպանեց, հղի կանանց արգանդը պատռեց, որովհետև նրա առաջ չէին բացել քաղաքի դարպասները։