Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
ԵՐԵՄԻԱ 11:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանցից ոչ ոք չի մնալու, որովհետև Անաթովթի բնակիչներին չարիք եմ բերելու այն տարին, երբ գամ նրանց այցելելու»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք մնացորդ չպիտի ունենան, որովհետև նրանց պատժի տարին ես չարիք եմ բերելու Անաթովթի մարդկանց»։ |
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
Ահա թե ինչու նրանց ճանապարհն իրենց համար սայթաքուն պիտի դառնա. խավարի մեջ պիտի գայթեն ու կործանվեն նրա մեջ, որովհետև այն տարին, երբ նրանց այցելելու լինեմ, չարիք պիտի բերեմ նրանց վրա,- ասում է Տերը։
ապա ես կծառանամ դրանց դեմ՝ դրանց չարչարելու և ոչ թե բարություն անելու համար։ Եվ Հուդայի բոլոր մարդիկ, որ ապրում են եգիպտացիների երկրում, պիտի կոտորվեն սրով ու սովով, մինչև որ նվազեն։
Նրա վարձկանները նրա մեջ նման են պարարտ եզների, ու նրանք էլ առհասարակ փախուստի պիտի դիմեն և չպիտի հանդարտվեն, որովհետև նրանց վրա եկավ կործանման օրը, և հասավ վրեժխնդրության ժամանակը։
ու նա, որ փախուստ է տալու սարսափից, պիտի ընկնի վիհը, իսկ վիհից ելնողը պիտի բռնվի որոգայթի մեջ, քանզի այն տարին, երբ դատելու լինեմ Մովաբին, ամեն ինչ նրա գլխին պիտի բերեմ,- ասում է Տերը։
Այս ամենից հետո,- ասում է Տերը,- մի՞թե չեմ այցելելու, կամ այդպիսի ազգից ես վրեժ չե՞մ լուծելու։
Չորացրե՛ք նրա բոլոր զավակներին. թող իջնեն սպանվելու համար. վա՜յ նրանց, որովհետև հասել է նրանց օրը, նրանցից վրեժխնդիր լինելու ժամը։
Այսպես է ասում Զորությունների Տերը. «Քաղե՛ք, քաղե՛ք, Իսրայելի այդ մնացորդներին ճռաքա՛ղ արեք և նորից նույն գործի՛ն վերադարձեք ինչպես այգին քաղողն է վերադառնում դեպի իր զամբյուղը»։
Պիտի ամաչե՞ն, որ պղծություն գործեցին։ Սակայն այդպես էլ ամոթ ու ամաչել չիմացան և մտքներում պատկառանք չզգացին, դրա համար երբ իրենց այցելելու լինեմ, ընկածների հետ պիտի ընկնեն և ուժասպառ լինեն,- ասում է Տերը։
Հասել է քո վրեժխնդրության իրավունքը, հասել են քո հատուցման օրերը, և Իսրայելը կչարչարվի հիմարացած մարգարեի պես, ինչպես մի այսակիր մարդ. քո անիրավությունների բազմության պատճառով շատացավ մոլորությունը։
Հակոբի տունը կրակ կդառնա, Հովսեփի տունը՝ բոց, և Եսավի տունը՝ եղեգ. կվառվեն նրա շուրջը և կուտեն այն, և Եսավի տան համար կրակաբեր չի մնա, քանի որ Տերը խոսեց։
Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։
ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։