Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 ապա ես կծառանամ դրանց դեմ՝ դրանց չարչարելու և ոչ թե բարություն անելու համար։ Եվ Հուդայի բոլոր մարդիկ, որ ապրում են եգիպտացիների երկրում, պիտի կոտորվեն սրով ու սովով, մինչև որ նվազեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Ահա ես հսկում եմ նրանց վրա չարիքի և ոչ թե բարիքի համար, և բոլոր հուդայեցիները, որոնք Եգիպտոսի երկրում են, պիտի ոչնչանան սրով ու սովով, մինչև որ վերջանան։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:27
16 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ժողովրդի մնացորդներին իսկ պիտի լքեմ ու նրանց իրենց թշնամիների ձեռքը պիտի մատնեմ, որպեսզի նրանք ավար ու հափշտակություն դառնան իրենց բոլոր թշնամիների համար։


Ահա քեզ այսօր կարգեցի ազգերի ու թագավորությունների վրա, որպեսզի դրանք քանդես ու խորտակես, կործանես ու ավերես, վերակառուցես ու հիմնես»։


Երեսս դեպի այդ քաղաքը դարձրի՝ չարիք պատճառելու համար և ոչ թե բարիք,- ասում է Տերը.- այդ քաղաքը պիտի մատնվի բաբելացիների թագավորի ձեռքը, որը հրով պիտի այրի դա”»։


Ու ինչպես որ հետևում էի նրանց՝ խլելու և կործանելու, քանդելու, կորստյան մատնելու և չարչարելու համար, այդպես էլ պիտի հսկեմ նրանց վրա,- ասում է Տերը,- կառուցելու և տնկելու համար։


«Գնա՛ և հայտնի՛ր եթովպացի Աբդիմելեքին, թե այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ահա ես այդ քաղաքի մասին ասած իմ խոսքը պիտի գործադրեմ չարիքի և ոչ թե բարիքի համար. դա պիտի կատարվի այն օրը, քո աչքի առաջ։


ապա այն սուրը, որից դուք վախենում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի գտնի ձեզ, և այն սովը, որից տագնապում եք, այնտեղ՝ եգիպտացիների երկրում, պիտի հասնի ձեզ, և այնտեղ պիտի մեռնեք։


Պիտի առնեն Հուդայի մնացորդներին, որոնք դիմեցին ու եկան եգիպտացիների երկիրը՝ այստեղ բնակվելու համար, Եգիպտոսում եղած բոլոր մնացորդներին պիտի կորստյան մատնեն. սրի պիտի քաշվեն և սովից բնաջնջվեն, փոքրից մինչև մեծերը սրից պիտի ընկնեն ու սովից մեռնեն, պիտի մատնվեն նզովքի ու կորստյան, անեծքի ու նախատինքի։


Եվ նրանց, որ եգիպտացիների երկրում են բնակվում, պիտի այցելեմ սրով, սովով ու մահով, ինչպես այցելեցի Երուսաղեմին,


և Հուդայի մնացորդներից, որոնք բնակվում են եգիպտացիների երկրում, ոչ ոք չպիտի փրկվի, որ վերադառնա Հուդայի երկիրը, ուր վերադառնալու և այնտեղ բնակվելու հույսն էին փայփայում իրենց հոգում։ Չպիտի վերադառնան, բացի միայն ազատվածներից»։


Իսկ երբ դադարեցինք երկնքի թագուհուն խունկ ծխելուց և նրան նվերներ ընծայելուց, ամեն ինչի կարոտ մնացինք և սրով ու սովով կոտորվեցինք։


Դրանց ցրելու եմ այն ազգերի մեջ, որոնց չէին ճանաչում ո՛չ իրենց հայրերը, ո՛չ էլ իրենք։ Դրանց վրա սուր եմ արձակելու, մինչև որ սրով կոտորեմ դրանց”»։


Այսպես է ասում Զորությունների Տերը. «Մտածե՛ք և կանչե՛ք լալական կանանց, որ գան, և մա՛րդ ուղարկեք՝ կանչելու իմաստուն կանանց. թող նրանք կոծեն,


Ձեր մեկ չորրորդ մասը մահով կոչնչանա, մեկ չորրորդ մասն էլ սովից կմեռնի ձեր մեջ, մյուս չորրորդ մասը բոլոր ուղղություններով ցրիվ կտամ, իսկ մեկ չորրորդ մասն էլ ձեր շուրջը սրից կընկնի. սուր կքաշեմ նրանց հետևից։


հասել է վախճանը, թևածում է քեզ վրա։


Ահա Տիրոջ աչքերը մեղավորներիդ թագավորության դեմ են. «Կվերացնեմ դա երկրի երեսից, սակայն իսպառ չեմ ջնջի Հակոբի տունը»,- ասում է Տերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ