ԵՐԵՄԻԱ 1:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանք պիտի կռվեն քեզ հետ, բայց քեզ ոչ մի բան չպիտի կարողանան անել, քանզի ես քեզ հետ եմ՝ քեզ փրկելու համար»,- ասում է Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ նրանք կպատերազմեն քո դեմ, բայց չեն հաղթի քեզ, որովհետև ես քեզ հետ եմ՝ քեզ ազատելու համար»,- ասում է Տերը։ |
Ահավասիկ ես այսօր կանգնեցրի քեզ իբրև ամուր քաղաք, և իբրև երկաթե սյուն և կամ իբրև պղնձե հզոր պարիսպ՝ ընդդեմ Հուդայի երկրի բոլոր թագավորների, նրա իշխանների, նրա քահանաների ու երկրի ժողովրդի։
Ես՝ իբրև անմեղ մի գառ, որին մորթելու են տանում, չիմացա, որ իմ մասին չար խորհուրդ են արել և ասում են. «Եկեք նրա հացի մեջ փայտ գցենք և նրան ջնջենք ողջերի երկրից, թող նրա անունն այլևս չհիշվի»։
Դրա համար էլ Տերն այսպես է ասում Անաթովթի մարդկանց մասին, որոնք քո անձն են փնտրում՝ ասելով. «Մեր մասին մի՛ մարգարեացիր, ապա թե ոչ կմեռնես մեր ձեռքով»։
Իսկ նրանք ասացին. «Եկե՛ք մի բան մտածենք Երեմիայի դեմ, քանզի օրենքը չի կորչի քահանայից, խորհուրդը՝ իմաստուններից և խոսքը՝ մարգարեից։ Եկե՛ք նրան լեզվով ջախջախենք և նրա բոլոր խոսքերին ականջ չդնենք»։
Լսեցի շատերի պարսավանքը, որոնք խառնիխուռն հավաքվել էին իմ շուրջը. «Ո՛վ դուք բոլորդ, որ դրա բարեկամներն եք, եկե՛ք հարձակվենք դրա վրա, մի հնարք հնարենք դրա դեմ, գուցե խաբվի, և մենք հաղթենք ու մեր վրեժը լուծենք դրանից»։
Բայց Տերն ինձ հետ էր որպես պատերազմող և ուժ էր տալիս։ Դրա համար էլ նրանք հալածեցին ինձ, բայց ոչ մի հնարք չկարողացան գտնել, խիստ ամոթով մնացին, որովհետև ոչինչ չկարողացան հնարել։ Նրանց անարգանքը թող հավիտյանս չմոռացվի։
Իսկ երբ Երեմիան դադարեց խոսելուց՝ ամբողջ ժողովրդին ամեն բան ասելով այնպես, ինչպես նրան հրամայել էր Տերը, նրան բռնեցին քահանաները, սուտ մարգարեներն ու ողջ ժողովուրդը և ասացին. «Դու անպայման պիտի մեռնես,
Ահա ես քեզ հետ եմ,- ասում է Տերը,- որպեսզի փրկեմ քեզ և կործանեմ այն ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ։ Բայց քեզ չեմ ոչնչացնելու. քեզ արդարությամբ եմ խրատելու և քավություն տալով՝ անմեղ չեմ համարելու քեզ»։
Իսկ քեզ այդ օրը պիտի փրկեմ,- ասում է Տերը։- Քեզ ոչ թե պիտի տամ այն մարդկանց ձեռքը, որոնցից դու երկնչում ես,
Մի՛ վախեցեք բաբելացիների արքայից, որից զարհուրած էիք, չվախենաք նրանից,- ասում է Տերը,- քանզի ես ձեզ հետ եմ, որպեսզի փրկեմ ձեզ և ազատեմ նրանց ձեռքից։
Դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- որովհետև ես քեզ հետ եմ. եթե ես բնաջնջեմ այն բոլոր ազգերին, որոնց մեջ ցրեցի քեզ, քե՛զ, սակայն, չեմ բնաջնջելու։ Քեզ արդարությամբ պիտի խրատեմ, թեև լրիվ չպիտի արդարացնեմ»։
Միայն թե Տիրոջ դեմ մի՛ ապստամբեք և մի՛ վախեցեք այդ երկրի բնակիչներից, որովհետև մեր բաժինն են։ Տերը հեռացել է նրանցից, Տերը մեզ հետ է։ Մի՛ վախեցեք նրանցից»։
Ահա պատվիրում եմ քեզ. զորացի՛ր և արիացի՛ր, մի՛ վախեցիր և մի՛ երկնչիր, որովհետև քեզ հետ է Տերը՝ քո Աստվածը, ամեն տեղ, ուր էլ որ գնաս»։