Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։
ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր քույրը փոքրիկ է և դեռ ստինքներ չունի. ի՞նչ անենք մեր քրոջն այն օրը, երբ կպատմվի նրա մասին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մենք մի քույր ունենք, որ ստինքներ չունի. նրա համար խոսված օրը ի՞նչ անենք մեր քրոջ համար։ |
Խնդրի՛ր ինձանից, Եվ հեթանոսներին քեզ կտամ իբրև ժառանգություն, Եվ իշխանություն՝ երկրի բոլոր ծագերում։
Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։
Եթե պարիսպ է նա, արծաթե մարտկոց շինենք նրա վրա, եթե դուռ է, եղևնափայտյա տախտակներ ամրացնենք նրա վրա։
Ապա ասաց ինձ. «Մեծ բան է քեզ համար այն, որ քեզ իմ ծառան եմ կոչում, որպեսզի հաստատես Հակոբի ցեղերը և Իսրայելի ցրվածներին վերադարձնես։ Ահավասիկ ազգի համար քեզ իբրև ուխտ հաստատեցի և հեթանոսների համար՝ իբրև լույս, որպեսզի փրկություն լինես մինչև աշխարհի ծագերը»։
Ձեր ավագ քույրը Սամարիան է, որ իր դուստրերի հետ բնակվում է քո ձախ կողմում, իսկ կրտսեր քույրը՝ Սոդոմը, որ իր դուստրերի հետ բնակվում է քո աջ կողմում։
Հիշելու եմ նաև քո ընթացքը. անարգվելու ես, երբ քո ավագ ու կրտսեր քույրերիդ միտքդ բերես։ Նրանց քեզ որպես փորձություն եմ տալու և ոչ թե որպես դաշնակից։
Բազմացի՛ր, քանի որ քեզ դաշտի բույսի պես դարձրի”։ Բազմացար և մեծացար, եկար մտար վիթխարի քաղաքները։ Ստինքներդ կազմավորվեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։
հարբելու ես։ Բոլորովին թուլանալու ես։ Ըմպելու ես քո կործանման բաժակը, Սամարիա քրոջդ բաժակը
ու հիմնահատակ պիտի անեն քեզ և քո մեջ սպանեն քո որդիներին. քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ չկարևորեցիր այն օրը, երբ քեզ այցելեց Աստված»։
Ես այլ ոչխարներ էլ ունեմ, որոնք այս փարախից չեն. նրանց ևս պետք է այստեղ բերեմ, և իմ ձայնը պիտի լսեն, ու պիտի լինեն մեկ հոտ և մեկ հովիվ։
Այնտեղ գիշերը Պողոսին մի տեսիլք երևաց. մի մակեդոնացի մարդ կանգնել աղաչում էր նրան ու ասում. «Անցի՛ր Մակեդոնիա և օգնի՛ր մեզ»։
Ա՛յս Մովսեսն է, որ անապատում ժողովրդի և այն հրեշտակի միջև էր, որ Սինա լեռան վրա խոսեց նրա և մեր հայրերի հետ. նա՛ էր, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։
և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։