ԵՐԳ ԵՐԳՈՑ 8:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես պարիսպ եմ, և իմ ստինքներն աշտարակների նման են. ուրեմն նրա աչքերում խաղաղություն գտածի պես կլինեմ։ |
Պարանոցը քո նման է Թալպիովթում շինված Դավթի աշտարակին, նրանից կախված են վահաններ հազարավոր և սպառազեն մարդկանց նետերը բոլոր։
Սողոմոնը Բելմավոնում մի այգի ուներ, իր այգին նա տվեց պահապաններին։ Յուրաքանչյուր այր նրա պտղի համար հազար արծաթ պիտի բերի։
Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագավորները պիտի ծառայեն քեզ, որովհետև իմ բարկության պատճառով հարվածեցի քեզ և իմ գթասրտության համար սիրեցի քեզ։
Բազմացի՛ր, քանի որ քեզ դաշտի բույսի պես դարձրի”։ Բազմացար և մեծացար, եկար մտար վիթխարի քաղաքները։ Ստինքներդ կազմավորվեցին, մազերդ փարթամացան, բայց դու խայտառակ կերպով մերկ էիր։
Բայց ողորմություն գտա, որպեսզի Հիսուս Քրիստոսը նախ իմ մեջ ցույց տար իր ողջ համբերատարությունը, որպես օրինակ նրանց, ովքեր կհավատային նրան հավիտենական կյանքի համար։