ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Արի՛, եղբորորդի՛ իմ, ելնենք ագարակները, գիշերենք գյուղերում ու պարտեզներում։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Արի՛, ի՛մ սիրեկան, դուրս գանք դեպի դաշտը, օթևանենք գյուղերում։ |
Իմ եղբորորդին իմն է, և ես՝ նրանը. նա, որ հովվում է շուշանների մեջ։ Մինչ լույսն սկսի բացվել, և ստվերները ցրվեն.
Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ արի Լիբանանից։ Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով, Սանիրի և Հերմոնի կատարներով, առյուծների բներով և ինձերի լեռներով։
Առավոտ կանուխ ելնենք այգիները, տեսնենք, թե ծաղկե՞լ է որթը, ծաղկե՞լ է նոճին, ծաղկե՞լ նռնենին։ Այնտե՛ղ կտամ քեզ իմ ստինքները։