Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում. «Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ. «Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։ |
Իսրայելի Աստվածն ասաց, ինձ հետ խոսեց Իսրայելի պահապանը. ես այլաբանությամբ ասացի մարդկանց. “Ո՞վ կարող է դիմանալ Տիրոջ և Աստծու երկյուղին,
Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։
Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։
Հոգին և Փեսան ասում են՝ արի՛։ Եվ ով լսում է, թող նա էլ ասի՝ ե՛կ։ Եվ թող գա, ով ծարավ է, և ով ուզում է կենաց ջուրը, թող ձրի վերցնի։