Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մատթեոս 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը, և նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Հիսուսը, այնտեղից առաջ անցնելով, տեսավ Մատթեոս անունով մի մարդու, որ նստած էր մաքսատանը։ Նրան ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Նա վեր կացավ, գնաց նրա հետևից։

Տես գլուխը Պատճենել




Մատթեոս 9:9
16 Խաչաձեւ Հղումներ  

ինչպես նաև Անդրեասին, Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, մաքսավոր Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Թադեոսին, Սիմոն Կանանացուն


հայտնել իր Որդուն իմ միջոցով, որպեսզի քարոզեմ նրան հեթանոսների մեջ, ես անմիջապես որևէ մեկի չտեղեկացրի,


Եվ երբ քաղաք մտան, ուղիղ վերնատուն բարձրացան, որտեղ և ապրում էին Պետրոսը, Հակոբոսը, Հովհաննեսը, Անդրեասը, Փիլիպպոսը, Թովմասը, Բարդուղիմեոսը, Մատթեոսը, Ալփեոսի որդի Հակոբոսը, Շմավոն Նախանձահույզը և Հակոբի որդի Հուդան։


Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին,


Փիլիպպոս և Բարթողոմեոս, Թովմաս և Մատթեոս մաքսավոր, Ալփեոսի որդի Հակոբոս և Ղեբեոս, որ Թադեոս անվանվեց,


խաղաղություն են մաղթում Արտաշես թագավորիդ։ Այժմ թող հայտնի լինի քեզ, թագավո՛ր, որ եթե այս քաղաքը շինվի, և նրա պարիսպները կանգնեցվեն, քեզ ոչ ոք հարկ չի տա։


Հիսուսը նրան ասաց. «Ե՛կ իմ հետևից, և թող մեռածները թաղեն իրենց մեռելներին»։


Երբ Հիսուսը նրա տանը սեղան էր նստել, ահա մաքսավորներ ու մեղավորներ եկան և բազմեցին Հիսուսի ու նրա աշակերտների հետ։


Նրանց էլ ասաց. “Դո՛ւք էլ գնացեք իմ այգին, և ինչ որ հարմար է, կվճարեմ ձեզ”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ