Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Իմ եղբորորդու ձայնն է. ահա նա գալիս է, վազում լեռների վրայով՝ ոստոստելով բլուրների վրա։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Իմ սիրեկանի ձայնն է. ահա նա գալիս է՝ թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:8
19 Խաչաձեւ Հղումներ  

իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս։


Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, կմտնեմ նրա մոտ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ։


Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։


Լեռների վրա ի՜նչ գեղեցիկ են ոտքերը նրա, ով խաղաղության լուրն է ավետում, ով բարության ավետիսն է բերում և քո փրկության մասին հայտնում՝ Սիոնին ասելով. «Քեզ վրա թագավորելու է Աստված»։


վերադարձի՛ր, եղբորորդի՛ իմ, նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։


բարձրաձայն ասաց. «Մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով քեզ եմ ասում. ուղիղ կանգնի՛ր քո ոտքերի վրա»։ Նա վեր ցատկեց ու վազվզում էր։


Վեր ցատկեց, սկսեց քայլել ու նրանց հետ տաճար մտավ. քայլում էր, վազվզում և օրհնում Աստծուն։


Արդյոք Իսրայելը քեզ համար ծաղրի առարկա չէ՞ր, իբրև թե գողության մեջ բռնված, երբ մարտնչում էիր նրա դեմ. նրա կողմից դու պիտի գերվես։


Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։


Այն ժամանակ կաղը եղջերուի պես պիտի վազի, և ծանրախոսների լեզուն պարզ պիտի դառնա, քանզի ջուր բխեց անապատում, և գետ՝ ծարաված երկրում։


Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։


Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։


Ուրախացե՛ք այդ օրը և ցնծացե՛ք, որովհետև ձեր վարձը մեծ է երկնքում. նրանց հայրերը նույն ձևով էին վարվում մարգարեների հանդեպ։


Վե՛ր կաց, հյուսիսայի՛ն քամի, և ե՛կ, հարավայի՛ն քամի, փչի՛ր իմ պարտեզի մեջ, և թող բուրեն իմ խնկերը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ