Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
ԵՍԱՅԻ 7:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Խորխորատում լինի թե բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր Տիրոջից՝ քո Աստծուց»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Մի նշա՛ն խնդրիր քեզ համար քո Տեր Աստծուց խորագույն խորքում կամ բարձր բարձունքում»։ |
Իր ասածը հաստատելու համար նշան տվեց՝ ասելով. «Այս է նշանը, որ Տերն է ասել. “Հիմա զոհասեղանը կպատռվի, իսկ դրա վրայինը կթափվի”»։
Սա է քեզ համար նշան լինելու. այս տարի կուտես ինքնաբույս ցորենը, երկրորդ տարին կուտես, ինչ որ նույնից կբուսնի։ Երրորդ տարին կցանեք ու կհնձեք, խաղողի այգիներ կտնկեք և դրանց բերքը կուտեք։
«Եթե փարավոնը խոսի ձեզ հետ ու ասի՝ “Մեզ նշան կամ հրա՛շք ցույց տվեք”, այն ժամանակ քո եղբայր Ահարոնին կասես. “Ա՛ռ քո գավազանը, գետնի՛ն գցիր փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ, և այն օձ կդառնա”»։
Իսկ քեզ համար, Եզեկիա՛, թող սա նշան լինի. այս տարի պիտի ուտես սերմանվածը, մյուս տարին պիտի ուտես մնացորդները, իսկ երրորդ տարին պիտի ցանեք ու հնձեք, այգիներ տնկեք և ուտեք նրանց պտուղը։
Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։
Այն ժամանակ Տերն ինձ ասաց. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կավից շինված մի կուժ, ժողովրդի ավագներից և քահանաների ավագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ,
Եվ սա թող ձեզ նշան լինի,- ասում է Տերը,- որ այստեղ ես ձեզ այցելելու պիտի գամ, որպեսզի գիտենաք, որ իմ խոսքերը ձեր նկատմամբ ի չարը պիտի կատարվեն»։