Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 55:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Գիհու փոխարեն նոճի պիտի բուսնի, դժնիկի փոխարեն մրտենի պիտի աճի. և դա պիտի լինի հանուն Տիրոջ և ի նշան հավիտենականության, և երբեք չի նվազի»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Փշաթփի փոխարեն եղևնի պիտի բուսնի, եղինջի փոխարեն՝ մրտենի. և դա պիտի լինի Տիրոջ անվան համար՝ իբրև հավիտենական նշան, որը չի ջնջվելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 55:13
34 Խաչաձեւ Հղումներ  

Արդարնե՛ր, ուրա՛խ եղեք Տիրոջով, Գոհությո՛ւն մատուցեք՝ հիշելով նրա սրբությունը։


որը եգիպտացիների երկրում Տիրոջ համար հավիտենական նշան է լինելու։ Իրենց նեղությունների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, և Տերը նրանց մոտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց. դատաստանով է փրկելու նրանց։


Իմ ժողովրդի հողում փուշ ու մոլախոտ պիտի բուսնի, և բոլոր ապարանքների միջից ուրախությունը պիտի վերանա. փարթամ քաղաքի ապարանքները պիտի լքվեն։


Ուրա՛խ եղիր, ծարավա՛ծ անապատ, թող ցնծա անապատն ու ծաղկի շուշանի պես։


Թող ծաղկի ու ցնծա Հորդանանի անապատը. նրան պիտի տրվի և՛ փառքը Լիբանանի, և՛ պատիվը Կարմելոսի. իմ ժողովուրդը պիտի տեսնի փառքը Տիրոջ ու վեհությունը մեր Աստծու։


Անջրդի հողում մայրի ու տոսախ, մրտենի ու նոճի, սոսի ու դափնի, սոճի ու կաղամախի, գիհի ու ձիթենի կաճեցնեմ,


Եվ իմ ժողովուրդը, որին ստացա, պիտի պատմի իմ սխրանքների մասին»։


Կլքեմ իմ այգին. թող չէտվի ու չփորվի, թող նրա մեջ փուշ բուսնի, ինչպես խոպան տեղում, և կպատվիրեմ իմ ամպերին, որ չանձրևեն իմ այգու վրա։


Իմ սպառնալիքով չեմ շարժելու լեռները, չեմ փոփոխելու բլուրները. ո՛չ իմ ողորմությունն է պակասելու քեզնից, ո՛չ էլ քո խաղաղության ուխտը պիտի վերանա»,- ասաց Տերը։


նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։


Լիբանանի փառքը դեպի քեզ է գալու՝ դափնիով, սոսիով, նոճիով ու մայրիով, որպեսզի լիապես փառավորեն իմ սրբարանի տեղը, և ես փառավորեմ իմ ոտքերի տեղը։


Պղնձի փոխարեն ոսկի եմ բերելու քեզ, երկաթի փոխարեն արծաթ եմ բերելու քեզ, փայտի փոխարեն պղինձ եմ բերելու քեզ, քարի փոխարեն երկաթ եմ տալու քեզ, խաղաղություն եմ տալու քո իշխաններին, և քո վերակացուներին՝ արդարություն։


Քո ժողովուրդը բոլորովին արդար պիտի լինի և հավիտենապես պիտի ժառանգի երկիրը. տունկն ապահով է լինելու, նրանց ձեռքի գործերը փառք են բերելու։


փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։


ո՞վ իր աջով բարձրացրեց Մովսեսին և որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը հավերժացնելու համար։


կամ ինչպես գրաստը՝ դաշտով, ու նրանք չհոգնեցին։ Տիրոջ Հոգին իջավ և առաջնորդեց նրանց»։ Քո ժողովրդին դու այնպես առաջնորդեցիր, որ քո անունը փառավորվի։


«Խորխորատում լինի թե բարձունքում՝ քեզ համար նշա՛ն խնդրիր Տիրոջից՝ քո Աստծուց»։


Պիտի գան ու հաստատվեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու այրերում, բոլոր փապարներում ու ամեն ծառի վրա։


Նետաձիգներ և աղեղնավորներ պիտի մտնեն այնտեղ։ Ողջ երկիրը խոպան պիտի դառնա ու փուշ բերի։


Ինչպես որ գոտին պատում է մարդու մեջքը, այդպես իմ շուրջը պատեցի Իսրայելի ամբողջ տունը և Հուդայի ամբողջ տունը,- ասում է Տերը,- որպեսզի նրանք ինձ համար դառնան անվանի ժողովուրդ և պարծանք ու փառք. բայց նրանք չլսեցին ինձ»։


Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։


պիտի փնտրեն նրան մինչև Սիոն, պիտի հարցնեն նրա ճանապարհի մասին, դեպի այստեղ պիտի ուղղվեն, պիտի գան ու ապավինեն Տիրոջը, որովհետև ուխտը հավիտենական է, և դրանք չպիտի մոռացվեն։


Իսրայելի տան համար այլևս խայթող տատասկներ չեն լինելու, ոչ էլ ցավ պատճառող փշեր այն բոլոր մարդկանց կողմից, որոնք չորս կողմից անարգեցին նրանց։ Ու կիմանան, որ ես եմ Ամենակալ Տերը”»։


Կհանեմ նրանց բարիքները, ինչպես ցեցը, որ ուտում է և շրջվում օրենքի դեմ այցելության օրը։ Վա՜յ, վա՜յ, եկավ հասավ քո վրեժխնդրությունը. արդ, նրանց համար լացողներ կլինեն։


«Գիշերվա տեսիլքի մեջ տեսա. ահա մի մարդ՝ աշխետ ձի հեծած, կանգնած էր երկու անտառախիտ լեռների միջև, և նրա հետևում՝ աշխետ, բծավոր ու սպիտակ ձիեր»։


«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, խաղաղությո՜ւն երկրի վրա և հաճությո՜ւն մարդկանց մեջ»։


Իմ Հայրը փառավորված կլինի, երբ դուք շատ պտուղ տաք և իմ աշակերտները լինեք։


Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,


Իսկ եթե մեկը Քրիստոսի մեջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նորացավ։


Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ