Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 19:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Այն ժամանակ Տերն ինձ ասաց. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կավից շինված մի կուժ, ժողովրդի ավագներից և քահանաների ավագներից մարդի՛կ վերցրու քեզ հետ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տերն այսպես ասաց. «Գնա՛, բրուտի խեցե մի կո՛ւժ գնիր և ժողովրդի երեցներից ու քահանաների ավագներից վերցրո՛ւ,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 19:1
20 Խաչաձեւ Հղումներ  

Սիոնի պատվական որդիները, որ ավելի պատվական էին, քան թանկագին քարերը, ինչպե՜ս համարվեցին խեցեղեն ամաններ՝ բրուտների ձեռքի աշխատանք։


Նրա կործանումը նման է լինելու բրուտի խեցե անոթի ջարդվելուն, այնքան մանր փշրված, որ որևէ մեկը դրանից մի կտոր էլ չգտնի, որպեսզի դրանով կրակ վերցնի և կամ կարողանա մի քիչ ջուր առնել»։


Իսկ Տերն ասաց Մովսեսին. «Հավաքի՛ր Իսրայելի ծերերից յոթանասուն այր, որոնք ժողովրդի ավագներն ու ղեկավարներն են։ Նրանց Վկայության խորա՛ն առաջնորդիր և կանգնեցրո՛ւ քո կողքին։


Արդ, այս գանձն ունենք կավե ամանների մեջ, որպեսզի երևա, որ այս անսահման զորությունն Աստծուց է և ոչ թե մեզնից։


Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին և քահանաներից ծերերին քուրձ հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայի մարգարեի մոտ,


Երբ առավոտը բացվեց, բոլոր քահանայապետներն ու ժողովրդի ծերերը խորհուրդ գումարեցին Հիսուսի մասին՝ նրան սպանելու համար։


Այն ժամանակ քահանայապետները, դպիրներն ու ժողովրդի ծերերը հավաքվեցին Կայիափա անունով քահանայապետի պալատում


չխղճաք ծերին ու մանկանը, կույսին ու երիտասարդին։ Կանանց էլ կոտորե՛ք, ջնջե՛ք։ Բայց ում վրա նշան կա, չմոտենաք։ Սկսե՛ք իմ սրբարանից»։ Եվ սկսեցին ծեր մարդկանցից, որոնք տաճարի ներսում էին։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Վերցրո՛ւ այդ մուրհակները, սեփականության մասին կնքված մուրհակը ու չկնքված մուրհակը և դի՛ր խեցե ամանի մեջ, որ պահպանվեն բազում օրեր”։


Երկրի ծերերից մի քանի մարդ ոտքի ելան և ասացին հավաքված ողջ ժողովրդին.


Եվ մեզ մոտ գալով՝ վերցրեց Պողոսի գոտին, դրանով կապեց ինքն իր ոտքերն ու ձեռքերը և ասաց. «Այսպես է ասում Սուրբ Հոգին. “Այն մարդուն, որի գոտին է այս, հրեաները այսպես պիտի կապեն Երուսաղեմում և հանձնեն հեթանոսների ձեռքը”»։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ համար մի աղյո՛ւս վերցրու, այն դի՛ր քո առաջ։ Դրա վրա կպատկերես Երուսաղեմ քաղաքը,


Այսպես է ասում Տերը. «Գնա՛, քեզ համար ձե՛ռք բեր կտավե գոտի, փաթաթի՛ր մեջքիդ, բայց ջրի միջով չանցնես»։


«Եվ դու, մարդո՛ւ որդի, քեզ հեսանով սրված սուսե՛ր առ՝ ավելի սուր, քան վարսավիրների ածելին։ Այն ձեռք կբերես քեզ համար և կանցկացնես գլխիդ ու մորուքիդ վրայով, ապա կշեռքը կվերցնես և կտրված մազերը կկշռես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ