ԵՍԱՅԻ 65:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, սրտի ուրախությամբ պիտի ցնծան, իսկ դուք ձեր սրտի ցավից աղաղակելու եք, ձեր հոգու կսկիծից ողբալու եք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ ահա իմ ծառաները պիտի երգեն սրտի ուրախությունից, իսկ դուք պիտի գոռաք հոգու ցավից ու պիտի ոռնաք սրտաբեկությունից։ |
նրանք բարձրաձայն պիտի աղաղակեն։ Իսկ երկրի վրա կենդանի մնացածները միահամուռ պիտի ուրախանան Տիրոջ փառքով, և ծովի ջրերը պիտի հուզվեն։
Ահա դուք ամենքդ, որ վառված եք հրով, պիտի պարտվեք բոցից, պիտի ընթանաք ձեր իսկ կրակի լույսի միջով ու պիտի բորբոքվեք բոցով։ Դա իմ պատճառով պիտի հասնի ձեզ, և դուք տրտմության մեջ պիտի ննջեք։
ու ազատվողները։ Տիրոջ շնորհիվ պիտի լինի վերադարձը, և նրանք Սիոն են գալու ցնծությամբ ու հավիտենական ուրախությամբ. նրանց գլխի վրա օրհնություն պիտի լինի, և ուրախությունը պիտի հասնի նրանց. ցավը, տրտմությունն ու հեծությունը հեռացան։
Պիտի տեսնեք, ու պիտի խնդան ձեր սրտերը, ձեր ոսկորները դալար խոտի պես պիտի խայտան»։ Տիրոջ ձեռքը պիտի հայտնվի իր բարեպաշտներին և սպառնա անհավատներին։
որովհետև վերացավ լուծը, որ նրանց վրա էր դրված, և գավազանը, որ նրանց պարանոցին էր։ Ինչպես այն օրերին, երբ Տերը վերացրեց Մադիամի վրա կախված բռնակալների գավազանը։
Այսպես է ասում Տերը. «Ցնծացե՛ք Հակոբի համար, ուրա՛խ եղեք և կանչե՛ք ազգերի մեջ գլխավորներին, իմա՛ց տվեք, օրհնեցե՛ք ու ասե՛ք. “Տերը փրկեց իր ժողովրդին՝ Իսրայելի մնացորդներին”։
Այդ ժամանակ թագավորը ծառաներին ասաց. «Կապե՛ք դրա ոտքերն ու ձեռքերը և հանե՛ք դրան արտաքին խավարը. այնտեղ լաց կլինի և ատամների կրճտոց.
Այնտեղ կլինի լաց և ատամների կրճտում, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու արքայության մեջ, իսկ ձեզ՝ դուրս հանված։