ԵՍԱՅԻ 58:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ կերակրես քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։ |
Եթե իմ մասին աղախիններս բազում անգամ ասեն՝ “Երանի՜ նրա մարմնից հագենանք”, քանզի քաղցր էի ես նրանց համար.
Այն օրը խուլերը պիտի լսեն այդ գրվածքի խոսքերը, և խավարի ու մեգի մեջ գտնվող կույրերի աչքերը պիտի տեսնեն.
Կույրերին պիտի առաջնորդեմ մի ճանապարհով, որ նրանք չգիտեն, պիտի քայլել տամ այնպիսի շավիղներով, որոնք ծանոթ չեն նրանց. խավարը լույս պիտի դարձնեմ նրանց համար և դժվարը՝ դյուրին։ Այս բաները պիտի անեմ նրանց համար և չեմ լքելու նրանց։
Ահա խավարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մեջ է հայտնվելու Տերը, և նրա փառքը քո մեջ է երևալու։
որևէ մարդու չբռնադատի, ավանդը չյուրացնի, հափշտակություն չանի, իր հացը տա քաղցածներին, մերկին հագցնի,
կլինի մի օր, և այդ օրը հայտնի է Տիրոջը. ո՛չ ցերեկ կլինի, ո՛չ էլ գիշեր, բայց երեկոյան լույս կլինի։
Եվ նրանցից հեռավորները կգան ու կշինեն Տիրոջ տունը, և կիմանաք, որ Ամենակալ Տերն ինձ ուղարկեց ձեզ մոտ։ Եվ սա կլինի, եթե ամբողջությամբ անսաք Տիրոջ՝ ձեր Աստծու ձայնին։
Երբ Հիսուսն այս լսեց, ասաց նրան. «Դեռ մի բան պակաս է քեզ. ինչ որ ունես, վաճառի՛ր ու տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ հետևից»։
Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և Տերը՝ քո Աստվածը, օրհնելու է քեզ այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, որպեսզի այն տիրես իբրև ժառանգություն։