ԵՍԱՅԻ 57:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնտեղ՝ բարձր ու մեծ լեռան վրա է քո անկողինը, և դու այնտեղ ելար զոհեր մատուցելու։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բարձր ու վեհ լեռան վրա դրեցիր քո անկողինը և այնտեղ բարձրացար զոհ մատուցելու։ |
և իրենց հայրերի մեղքերի համար,- ասում է Տերը,- նրանց, որ խնկարկում էին լեռների վրա և բլուրների վրա նախատում էին ինձ. մեծապես պատժելու եմ նրանց այս արարքների համար»։
Վաղուց խորտակեցիր քո լուծը, խզեցիր քո կապանքներն ու ասացիր. “Չեմ ծառայի, այլ կգնամ բոլոր բարձր բլուրների վրա և բոլոր ստվերախիտ ծառերի տակ և այնտեղ կզեխանամ պոռնկության մեջ”։
Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։
Հովսիա արքայի օրոք Տերն ինձ ասաց. «Տեսա՞ր, թե ի՛նչ արեց Իսրայելի այդ բնակչությունը. միայնակ գնաց և այնտեղ՝ բոլոր բարձր լեռների վրա ու բոլոր սաղարթախիտ ծառերի տակ, պոռնկացավ։
Քո հագուստներից վերցրիր և դրանցից քեզ համար մտացածին կուռքեր պատրաստեցիր ու դրանց հետ պոռնկացար։ Սակայն այնտեղ չմտնես, որովհետև դրանք չկային ու չեն լինելու։
բոլոր ճանապարհների գլուխներին քո պոռնկանոցները շինեցիր, դեմքիդ գեղեցկությունը փչացրիր, ճանապարհի ամեն անցորդի առաջ սրունքներդ բացեցիր և պոռնկությունդ բազմապատկեցիր։
Նրա մոտ եկան Բաբելոնի որդիները՝ նրա անկողնում օթևանելու, և նրան իր պոռնկության մեջ պղծեցին։ Նա պղծվեց նրանց հետ, և իր հոգին նրանցից հագեցավ զզվելու աստիճան։
ու նստում էիր զարդարված բազմոցի վրա։ Նրանց առջև սեղան էիր գցում, իմ խունկն ու յուղն էիր վերցնում և նրանց հետ զվարճանում։
Եվ պիտի իմանան, որ ես եմ Տերը, երբ ձեր վիրավորներն ընկնեն ձեր կուռքերի մեջ, ձեր զոհասեղանների շուրջը, բոլոր բարձր բլուրների ու լեռների գագաթների վրա, ինչպես նաև բոլոր սաղարթախիտ ծառերի, հաստաբուն կաղնիների տակ, որտեղ խունկ էին ծխում իրենց բոլոր կուռքերին։