ԵՍԱՅԻ 57:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ6 Այդ է քո բաժինը, այդ նույնն է քո վիճակը. նրանց առաջ խմելու ընծա թափեցիր, նրանց զոհեր մատուցեցիր, և այս ամենի վրա մի՞թե չեմ բարկանալու,- ասում է Տերը։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Հովտի ողորկ կուռքերն են քո բաժինը. դրանք են, դրանք՝ քո վիճակը. դրանց համար գինի թափեցիր իբրև նվիրաբերում, դրանց ընծա մատուցեցիր. մի՞թե ես կամոքվեմ։ Տես գլուխը |
Բայց անօրենը, որ ինձ եզ է զոհաբերում, նույնն է, թե մարդու գանգ է ջախջախում, իսկ նա, որ ոչխար է զոհաբերում, նույնն է, թե շուն է մորթում, իսկ նա, որ նաշիհ է ընծայաբերում, նույնն է, թե խոզի արյուն է թափում, իսկ նա, որ հիշատակների խնկարկման համար կնդրուկ է մատուցում, նույնն է, թե հայհոյում է։ Նրանք ընտրեցին իրենց ճանապարհները և իրենց այն գարշելի բաները, որոնք ախորժելի էին իրենց հոգիներին։