Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 16:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

25 բոլոր ճանապարհների գլուխներին քո պոռնկանոցները շինեցիր, դեմքիդ գեղեցկությունը փչացրիր, ճանապարհի ամեն անցորդի առաջ սրունքներդ բացեցիր և պոռնկությունդ բազմապատկեցիր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

25 Ամեն ճանապարհի գլխին քո բարձրավայրերը շինեցիր և քո գեղեցկությունը նսեմացրիր, ոտքերդ լայն բացեցիր ամեն անցորդի համար և շատացրիր քո պոռնկությունները։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 16:25
18 Խաչաձեւ Հղումներ  

անգամ դուստրերիդ հետ։ Պոռնկանոցներ շինեցիր բոլոր ճանապարհների գլուխներին և կոթողներ էիր կանգնեցնում բոլոր հրապարակներում։ Դու մի պարզ պոռնիկ կին չեղար, որ վարձ է հավաքում,


Բարձրացրո՛ւ աչքերդ, ուղիղ դեպի առա՛ջ նայիր և տե՛ս, թե քո ճանապարհներին ուր ասես պղծությամբ չթաթախվեցիր։ Ագռավի պես մենակ ու անօգնական՝ նստեցիր այդ ճանապարհներին և քո պոռնկություններով ու չարություններով երկիրը պղծեցիր։


Եվ գազանի տասը եղջյուրները, որ տեսար, նրանք պիտի ատեն պոռնիկին, պիտի մերկացնեն և ուտեն նրա մարմինը և այրեն նրան կրակով.


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ըմպելու ես քրոջդ բաժակը՝ խորն ու լայն, և դառնալու ծաղր ու ծանակ. կատարելապես


“Եվ դու քո գեղեցկության պանծանքով վստահ եղար, հոմանիներիդ հետ պոռնկացար և պոռնկությունդ տարածեցիր բոլոր այն անցորդների վրա, որոնց այդպիսի բան չէր պատահել։


Խայտառակ եղան, որովհետև ձախողվեցին, բայց ամոթի զգացում ունեցողների պես չպատկառեցին և իրենց կրած անարգանքի մասին չմտածեցին, դրա համար իրենց կործանումն են գտնելու, և երբ իրենց այցելելու լինեմ՝ բնաջնջվելու են»,- ասում է Տերը։


նրանց երեսի ամոթը ծածկեց նրանց և նրանք, սոդոմացիների նման, իրենց մեղքերը չծածկեցին։ Վա՜յ նրանց հոգիներին, որովհետև իրենք իրենց համար չար խորհուրդներ խորհեցին


Տեղի մարդկանց հարցրեց. «Որտե՞ղ է այն պոռնիկը, որ Ենանում էր, ճանապարհի վրա»։ Նրանք պատասխանեցին. «Այստեղ որևէ պոռնիկ չի եղել»։


Թամարն իր վրայից հանեց այրիության զգեստները, քող նետեց երեսին, զարդարվեց ու նստեց Ենանի դարպասների մոտ՝ Թամնա տանող ճանապարհի վրա, որովհետև տեսավ, որ Սելովմը մեծացել է, բայց Հուդան իրեն կնության չի տալիս նրան։


Յոթանասուն տարի հետո Տերը պիտի այցելի Տյուրոսին, որը նորից նույն կարգով պիտի վերահաստատվի, ինչպես առաջ էր, և այնտեղ պիտի կատարվի աշխարհի երեսին գոյություն ունեցող երկրագնդի բոլոր թագավորների առևտուրը։


Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։


բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։


Բայց ինչպես կինն է անարգում իր ամուսնուն, այնպես էլ դու անարգեցիր ինձ, ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը։-


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ