Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց։ Դրա շուրջ վեճ չառաջացավ, և այդ պատճառով այն կոչեց Անդորրություն [𝕸 Ռըխովոտ]՝ ասելով. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց և բազմացրեց մեզ երկրի վրա»։
ԵՍԱՅԻ 54:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ընդարձակի՛ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ և խնայողություն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը, |
Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց։ Դրա շուրջ վեճ չառաջացավ, և այդ պատճառով այն կոչեց Անդորրություն [𝕸 Ռըխովոտ]՝ ասելով. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց և բազմացրեց մեզ երկրի վրա»։
վրանի դռան և բակի դռան վարագույրները, պարաններն ու ցցերը, Վկայության խորանի ամբողջ սպասքը,
Նրանց գլխին չարիք կուտակեցիր, ո՛վ Տեր, չարիք ավելացրիր երկրի փառավորվածների վրա, տարածեցիր աշխարհի բոլոր կողմերում։
Ահա մեր փրկության քաղաք Սիոնը. ձեր աչքերը պիտի տեսնեն Երուսաղեմ քաղաքը՝ մեծացած, այնպիսի վրաններով, որոնք չեն տեղաշարժվելու, հավիտյանս հավիտենից չեն շարժվելու նրա վրանների ցցերը, և չեն խզվելու դրանց պարանները,
խորանն իմ խորտակվեց, վերացավ, իմ վրանի բոլոր վարագույրները քանդվեցին, իմ որդիներն ու հոտերը ոչ մի տեղ չեն երևում. այլևս չկա իմ խորանի տեղը, չկա և իմ վարագույրների տեղը»։