Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 54:2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

2 Ընդարձակի՛ր քո վրանի տեղը, և թող տարածվեն քո բնակարանի վարագույրները։ Մի՛ խնայիր, երկարացրո՛ւ քո պարանները և ամրացրո՛ւ քո ցցերը,

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

2 «Ընդարձակի՛ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ և խնայողություն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 54:2
8 Խաչաձեւ Հղումներ  

Նայի՛ր Սիոնին՝ մեր հանդիսավոր տոնախմբությունների քաղաքին. քո աչքերը կտեսնեն Երուսաղեմը՝ որպես անխռով բնակարան, անխախտ վրան, որի ցցերը հավիտյան չեն տեղահանվի, և պարաններից ոչ մեկը չի կտրվի։


գավթի վարագույրները, դրա սյուներն ու խարիսխները, խորանի մուտքի վարագույրը, դրա պարաններն ու ցցերը և խորանի, այսինքն՝ ժողովի վրանի ամբողջ սպասքը ծառայություն անելու համար,


Իմ վրանը կործանվեց, և բոլոր պարաններս կտրտվեցին, իմ որդիներն ինձնից հեռացան և չկան. իմ վրանը լարող, և ոչ էլ իմ վարագույրները կանգնեցնող այլևս չկա։


վրանի ցցերն ու սրահի ցցերը, դրանց պարանները,


Նա գնաց այդտեղից և մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Նա դրա անունը դրեց Ռոհոբոթ և ասաց, թե՝ «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և երկրում պտղաբեր կլինենք»։


Դո՛ւ փառավորվեցիր, ո՛վ Տեր, երբ բազմացրիր այս ազգը, բազմացրիր այս ազգը, ընդարձակեցիր երկրի բոլոր սահմանները։


Այն օրը, երբ քո պարիսպները կշինվեն, նույն օրը սահմանները կընդարձակվեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ