Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԾՆՆԴՈՑ 26:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Այնտեղից էլ գնաց ու մեկ այլ ջրհոր ևս փորեց։ Դրա շուրջ վեճ չառաջացավ, և այդ պատճառով այն կոչեց Անդորրություն [𝕸 Ռըխովոտ]՝ ասելով. «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց և բազմացրեց մեզ երկրի վրա»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Նա գնաց այդտեղից և մի ուրիշ ջրհոր փորեց, բայց դրա վրա չկռվեցին։ Նա դրա անունը դրեց Ռոհոբոթ և ասաց, թե՝ «Այժմ Տերը մեզ ընդարձակ տեղ տվեց, և երկրում պտղաբեր կլինենք»։

Տես գլուխը Պատճենել




ԾՆՆԴՈՑ 26:22
11 Խաչաձեւ Հղումներ  

Իսրայելի որդիներն աճեցին ու բազմացան, բազմամարդ դարձան ու շատ հզորացան։ Երկիրը նրանցով լցվեց։


Քեզ շատ եմ աճեցնելու, քեզնից ազգեր եմ հանելու, քեզնից թագավորներ են ծնվելու։


Իմ ճանապարհները հաջող կլինեին, Եթե քո պատվիրաններին հետևեի։


Իսկ երկրորդ որդուն անվանեց Եփրեմ՝ ասելով. «Աստված ինձ հզորացրեց իմ տառապանքների երկրում»։


Դպրապետին՝ քնարով։ Սաղմոս Դավթի


Իմ Աստվածը թող օրհնի քեզ, աճեցնի քեզ, բազմացնի քեզ, և դու ժողովուրդներին միավորող դառնաս։


Իսահակը գնաց այդտեղից ու մեկ այլ ջրհոր փորեց։ Սրա համար էլ վիճեցին, և Իսահակն այն կոչեց Թշնամություն [𝕸 Սիտնա]։


«Ընդարձակի՛ր քո վրանի և քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ և խնայողություն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը։


Աջ ու ձա՛խ տարածվիր, և քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին և պիտի կառուցի ավերված քաղաքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ