ԵՍԱՅԻ 54:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա ինձ համար դեպի քեզ եկվորներ պիտի գան, քեզ մոտ պիտի պանդխտեն և քեզ ապաստանեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա նրանք անպատճառ կհարձակվեն քեզ վրա, բայց դա ինձնից չի լինի. ով հարձակվի քեզ վրա, նա պիտի ընկնի քո պատճառով։ |
դուք՝ քահանաներդ, Երուսաղեմի սրտո՛վ խոսեք և մխիթարե՛ք նրան, որովհետև նա լի է տառապանքով»։ Թող նրա մեղքերին թողություն լինի, քանի որ իր մեղքերի համար նա Տիրոջ կողմից կրկնակի հատուցում ստացավ։
Այսպես է ասում Տերը՝ Աստված, Իսրայելի Սուրբը, որ փրկելու է ձեզ. «Ձեզ համար Բաբելոն կուղարկեմ, բոլորին տեղահան կանեմ ու փախստական կդարձնեմ, և քաղդեացիները նավերով պաշարման մեջ կառնվեն։
Ահավասիկ ես քեզ հաստատեցի, բայց ոչ որպես մի դարբին, որ փուքսով կայծեր է արծարծում և գործիքներ է շինում իր համար. ես քեզ հաստատեցի ո՛չ կորստի ու ոչնչացման համար։
Եվ կլինի, որ այն օրը Երուսաղեմը կդարձնեմ մի կոխկռտվող քար բոլոր հեթանոսների համար. ամեն ոք, ով կոխոտի այն, ամբողջությամբ կծաղրի նրան, և նրա դեմ կհավաքվեն երկրի բոլոր ազգերը։
և ասաց նրան. «Գնա՛ և խոսի՛ր այն երիտասարդի հետ և ասա՛. “Պտղալից Երուսաղեմը կբարեկարգվի իր մեջ եղող անասունի և մարդկանց բազմության պատճառով։
Քանի որ նրանք դիվական ոգիներ էին, որոնք նշաններ էին գործում, գնում էին ամբողջ աշխարհի թագավորների մոտ՝ նրանց պատերազմի հավաքելու Ամենակալ Տիրոջ մեծ օրվա համար.