Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առաջ, և ծովի միջով անցան ինչպես ցամաքով, իսկ նրանց հալածողներին քարերի նման ընկղմեցիր բազում ջրերի մեջ։
ԵՍԱՅԻ 51:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում գոչել. Զորությունների Տեր է իմ անունը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հուզում է ծովին, որ նրա ալիքները գոռան. Զորությունների Տեր է իմ անունը։ |
Կարմիր ծովը ճեղքեցիր նրանց առաջ, և ծովի միջով անցան ինչպես ցամաքով, իսկ նրանց հալածողներին քարերի նման ընկղմեցիր բազում ջրերի մեջ։
Ձեզ պիտի վերցնեմ որպես իմ ժողովուրդը և պիտի լինեմ ձեր Աստվածը, և պիտի իմանաք, որ ես՝ Տերը, ձեր Աստվածն եմ, որ ձեզ հանելու եմ եգիպտացիների բռնությունից
Դուք ձեզ խրախուսում եք սուրբ քաղաքի անունով և ձեզ հաստատուն եք համարում Իսրայելի Աստծու շնորհիվ, որի անունը Զորությունների Տեր է։
որ ցամաքեցրեց ծովը, անդունդների ջրերի հորդությունը և ծովերի խորությունները ճանապարհ դարձրեց, որպեսզի այնտեղով անցնեն փրկվողներն
Տերն է քեզ համար անելու այդ, Զորությունների Տեր է նրա անունը, և նա, որ փրկեց քեզ, Իսրայելի նույն Աստվածն է, որը կկոչվի ողջ երկրի Աստվածը։
Սակայն այդպիսին չէ Հակոբի բաժինը. նրա բաժինը նա է, որ ստեղծեց ամենայն ինչ, որի ժառանգության գավազանն Իսրայելն է, և նրա անունը Զորությունների Տեր է։
Տերը, որ արևը հաստատեց ցերեկվա լուսավորության, իսկ լուսինն ու աստղերը՝ գիշերվա լուսավորության համար, աղաղակ տվեց ծովին, ու նրա ալիքները շառաչում են, նա, որի անունը Տեր Ամենակալ է, այսպես է ասում.
քանի որ Իսրայելը և Հուդան իրենց Աստծուց և Տեր Ամենակալից չայրիացան, թեև նրանց երկիրն Իսրայելի սրբությունների դեմ անիրավություններով լցվեց։
Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, սրբվե՛ք և սո՛ւրբ եղեք, քանի որ սուրբ եմ ես՝ Տերը, ձեր Աստվածը։ Ձեր անձերը մի՛ պղծեք՝ երկրի վրա շարժվող զեռուններ ուտելով։