Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 51:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Քո փրկությունը նա չի կարող կասեցնել, չի կարող ուշացնել, ոչ էլ կարող է քեզ ոչնչացնելով սպանել. և քո հացը չի պակասելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Կքած կալանավորը շուտով կարձակվի, մեռնելով գուբը չի ընկնի, և նրա հացը չի պակասի։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 51:14
12 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ոտքի ելան Հուդայի ու Բենիամինի նահապետական տների իշխանները, քահանաներն ու ղևտացիները, բոլոր նրանք, որոնց հոգիներն արթնացրեց Տերը՝ Աստված, ելնելու և կառուցելու Տիրոջ՝ Աստծու տաճարը Երուսաղեմում։


Տերը նեղության հաց և կարոտության ջուր պիտի տա քեզ. էլ քեզ չեն մոտենալու նրանք, ովքեր մոլորեցնում էին քեզ, որովհետև աչքերդ տեսնելու են քեզ մոլորեցնողներին,


Նրանք իրավացիորեն պարտության մատնվեցին, իսկ մեր փրկությունը պիտի լինի մեր գանձերի շնորհիվ։ Մեզ հասան Տիրոջ իմաստությունը, հանճարը և աստվածպաշտությունը. ահա դրանք են արդարության գանձերը։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


Նրանք ո՛չ քաղց են զգալու, ո՛չ ծարավելու, ո՛չ էլ արևից խորշակահար են լինելու, և նա, որ ողորմելու է, պիտի մխիթարի նրանց, աղբյուրների ակունքների մոտ պիտի տանի նրանց։


Այսպես է ասում Տերը. «Եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը. նա, ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին։


Թոթափի՛ր քո փոշին, ոտքի՛ ել ու նստի՛ր, ո՛վ Երուսաղեմ, քանդի՛ր քո պարանոցի կապը, ո՛վ դու Սիոնի գերի դուստր։


Սեդեկիա արքան մարդ ուղարկեց ու կանչեց նրան։ Իր տան մեջ թագավորը ծածուկ հարցրեց նրան՝ ասելով. «Տիրոջ կողմից որևէ պատգամ չկա՞ արդյոք»։ Երեմիան ասաց. «Այո՛, կա»։ Ապա ասաց. «Բաբելացիների թագավորի ձեռքը պիտի մատնվես։


Եվ դու քո ուխտի արյամբ արձակեցիր քո կալանավորներին անջրդի գբից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ