ԵՍԱՅԻ 5:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարդը պիտի ստորացվի, տղամարդը պիտի անարգվի, ամբարտավան աչքերը պիտի խոնարհվեն, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մարդը կնվաստացվի, մարդկությունը կխոնարհեցվի, և ամբարտավանների աչքերը կխոնարհվեն։ |
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ողջ հեզությունը,
Այնպես պիտի լինի, որ, երբ Տերը վերջացնի ամեն ինչ, որ կատարելու է Սիոնի լեռան վրա և Երուսաղեմում, իր բարկությունը պիտի թափի նաև մեծամտացողի վրա՝ Ասորեստանի իշխանի և գոռոզությամբ փայլող նրա աչքերի վրա։
Ահավասիկ Տերը՝ Զորությունների Տերը, իր ուժով ահուսարսափի պիտի մատնի փառավորվածներին, և ամբարտավանությամբ բարձրացածները պիտի խորտակվեն։
Չարիքի համար, ամբարիշտների մեղքերի համար վճիռ պիտի արձակեմ համայն աշխարհին, պիտի կործանեմ անիրավների հպարտությունը, պիտի խոնարհեցնեմ ամբարտավանների մեծամտությունը։
Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
Ամեն մարդ պիտի խոնարհվի, մարդկանց հպարտությունը պիտի իջնի, և միայն Տերը պիտի բարձրանա այդ օրը։
Ո՞ւմ նախատեցիր և գրգռեցիր, ո՞ւմ վրա բարձրացրիր ձայնդ, հայացքդ ինչո՞ւ չես հառում բարձունքին՝ դեպի Իսրայելի Սուրբը։
Քո զայրույթն ու բարկությունը, քո մաղձոտությունն ինձ համար ակներև են, դրա համար էլ դնչկալ պիտի հագցնեմ քո մռութին ու սանձ՝ քո կզակին և հետ պիտի վերադարձնեմ քեզ նույն ճանապարհով, որով եկար։
Այն օրը չես ամաչի քո բոլոր գործերից, որոնցով մեղանչեցիր իմ դեմ, որովհետև այն ժամանակ քեզնից կպոկեմ քո ամբարտավանության չարությունը, և այլևս չես շարունակի մեծաբանել իմ սուրբ լեռան վրա։
Նույնպես և դուք, երիտասարդնե՛ր, հնազա՛նդ եղեք ծերերին. բոլորդ միմյանց հանդեպ խոնարհությո՛ւն ունեցեք, քանի որ Աստված հակառակ է ամբարտավաններին, իսկ խոնարհներին շնորհ է տալիս։