Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
ԵՍԱՅԻ 49:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ թողեց, Աստված ինձ մոռացավ»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց Սիոնն ասաց. «Տերն ինձ լքել է, իմ Տերն ինձ մոռացել է»։ |
Դպրապետին։ Սաղմոս Դավթի Անզգամն ասաց իր սրտում. «Աստված չկա»։ Ապականվեցին և պղծվեցին իրենց անօրենությունների մեջ, Եվ չկա մեկը, որ բարություն գործի։
Ինչո՞ւ ես ասում, Հակո՛բ, կամ՝ ի՞նչ ես խոսում, Իսրայե՛լ, թե՝ «Իմ ճանապարհները գաղտնի մնացին Աստծուց, և իմ Աստվածը վերացրեց իմ իրավունքներն ու հեռացավ»։
Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի՞ գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա,- ասում է Տերը։-
Տերը քեզ չկանչեց որպես լքված ու հուսահատ կնոջ և ոչ էլ իբրև մի կնոջ, որ մանկուց ատելի է եղել, այլ Աստված ասաց.
Ահա թե ինչու ես ձեզ վերցնելու եմ իբրև ավար, իմ աչքի առաջ կործանելու եմ և՛ ձեզ, և՛ այդ քաղաքը, որ տվեցի ձեզ ու ձեր հայրերին։
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
«Եվ դո՛ւ, մարդո՛ւ որդի, Իսրայելի տանն ասա՛. “Այսպես խոսե՛ք ու ասե՛ք. մեր մոլորություններն ու անօրենությունները մեր մեջ են, և մենք դրանց մեջ մաշվում ենք, ինչպե՞ս ապրենք”։