ԵՍԱՅԻ 47:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Դե հիմա մնա՛ քո դյութությունների ու քո բազում կախարդությունների մեջ, որոնք քո մանկությունից սկսած սովորեցիր. գուցե կարողանաս օգո՞ւտ քաղել, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դե մնա՛ քո կախարդությունների և քո բազում դյութությունների մեջ, որոնցով դու աշխատել ես քո մանկությունից ի վեր. գուցե կարողանաս օգուտ ձեռք բերել, գուցե և սարսափեցնես։ |
Փարավոնը կանչեց եգիպտացիների իմաստուններին ու կախարդներին։ Եգիպտացիների գիտունները նույնն արեցին իրենց կախարդությամբ։
Եվ գորտերը կչքանան քո պալատներից, քո, քո ծառաների, քո ժողովրդի մոտից և կմնան միայն գետի մեջ»։
Կախարդները խոցերի պատճառով չէին կարողանում Մովսեսի առաջ կանգնել, որովհետև խոցերը նաև նրանց վրա ելան ու եգիպտացիների ողջ երկրով մեկ։
«Եգիպտացիների հոգիները պիտի խռովվեն, նրանց խորհուրդը պիտի ցրեմ, և նրանք հարցում պիտի անեն իրենց աստվածներին ու կուռքերին, իրենց մեռելահարցուկներին ու վհուկներին։
Ո՞վ է, որ վերացրեց վհուկների կախարդությունները և դյութությունները՝ սրտերից, ո՞վ է, որ իմաստուններին հետ է դարձնում և նրանց խորհուրդները հիմարության վերածում,
Եվ եթե ձեզ ասեն՝ «Հարցրե՛ք վհուկներին ու մեռելահարցուկներին, նանրախոսներին ու որովայնախոսներին», այն ժամանակ ասացե՛ք. «Մի՞թե որևէ ազգ իր Աստծուն չպիտի դիմի, ողջերի համար մեռածների՞ն պիտի հարցնեն։
Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։
Բաբելացիների արքան գալու և կանգնելու է հին ճանապարհի վրա, երկու ճանապարհների գլխին՝ հմայություն անելու, գավազան նետելու, կուռքերին հարցում անելու, լյարդի վրա հմայություն անելու։ Նրա աջ ձեռքից
Երազատեսները կամաչեն, գուշակները կծաղրվեն, և բոլորը կբամբասեն նրանց, որովհետև չի լինի մեկը, որ լսի նրանց։
բազում պոռնկությունների պատճառով։ Գեղապանծ պոռնիկ, կախարդների գլխավոր, որ վաճառում էր ազգերին իր պոռնկության մեջ և տոհմերին՝ իր կախարդանքներով։
Էշը, տեսնելով Աստծու հրեշտակին, նետվեց պատի կողմը և ճզմեց Բաղաամի ոտքը։ Նա սկսեց ավելի սաստիկ հարվածել էշին։
Եվ նրանք չապաշխարեցին ու չդարձան իրենց մարդասպանությունից, կախարդությունից, պոռնկությունից և գողությունից։