Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։
ԵՍԱՅԻ 46:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որ քսակից ոսկեղեն եք հանում, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։ |
Արքան խորհեց ու ոսկե երկու հորթ պատրաստելով՝ ասաց ժողովրդին. «Բավական է մինչև Երուսաղեմ գնաք։ Ահա քո աստվածները, ո՜վ Իսրայել, որոնք քեզ դուրս բերեցին եգիպտացիների երկրից»։
Շուտ շեղվեցին այն ճանապարհից, որ պատվիրեցիր նրանց. իրենց համար ձուլածո հորթ ստեղծեցին և երկրպագում են նրան, զոհեր մատուցում ու ասում. “Սրանք են քո աստվածները, Իսրայե՛լ, որ հանեցին քեզ Եգիպտոսից”»։
Նրանց երկիրը լցվեց իրենց ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։
Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։
«Հավաքվե՛ք և եկե՛ք, միասին խորհե՛ք, ո՛վ դուք՝ հեթանոսներից փրկվածներ։ Ովքեր վերցրել, բերում էին փայտե կուռքը և աղոթում էին աստվածներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց։
Ամեն մարդ, գիտությունից զրկված, ապուշ դարձավ, իրենց արձանների պատճառով բոլոր ոսկերիչներն ամոթահար եղան, որովհետև սուտ բաներ ձուլեցին, և նրանց մեջ շունչ չկա.
Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։
Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.
Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝ նրանց ճարտարների գործ նվիրելով։ Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց, քանի որ հորթերը պակասեցին»։
Եվ արդ, որովհետև Աստծու զարմն ենք, չպետք է խորհենք, թե աստվածայինը նման է ոսկուն, արծաթին կամ քարին՝ քանդակված մարդու խելքով ու ճարտարությամբ։