ԵՍԱՅԻ 45:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խավարի մեջ գտնվող գանձերը և ծածուկ տեղերում պահված հարստությունները քեզ կտամ, որպեսզի իմանաս, թե ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ կանչեցի քեզ քո անունով։ |
«Այսպես է ասում պարսից Կյուրոս թագավորը. Տերը՝ երկնքի Աստվածն ինձ տվեց երկրի բոլոր թագավորությունները. նա հրամայեց ինձ իր համար տաճար կառուցել Հուդայի երկրի Երուսաղեմ քաղաքում։
Մովսեսն ասաց Տիրոջը. «Ահա ինձ ասում ես. “Տա՛ր այս ժողովրդին”, բայց դու չես հայտնել, թե ո՛ւմ ես ուղարկելու ինձ հետ։ Դու ինձ ասացիր՝ “Քեզ բոլորից բարձր եմ դասում, և վայելում ես իմ շնորհը”։
Եվ Տերն ասաց Մովսեսին. «Քո այդ ասածն էլ կկատարեմ, որովհետև շնորհ գտար իմ առաջ, և քեզ ավելի եմ գնահատում, քան մյուսներին»։
պատմե՛ք մեզ, թե վերջում ի՛նչ է լինելու, որ իմանանք. եթե աստվածներ եք՝ բարի՛ն կատարեք, չա՛րը կատարեք, որպեսզի տեղնուտեղը տեսնենք ու զարմանանք,
Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
«Լսե՛ք ինձ, կղզինե՛ր, ակա՛նջ դրեք, ազգե՛ր. շատ ժամանակներ անց պիտի հաստատվի դա»,- ասում է Տերը։ Ինձ կանչեց, երբ ես դեռ արգանդում էի, իմ անունը տվեց, երբ ես դեռ իմ մոր որովայնում էի։
Այնտեղ տասը մարդ կար, որոնք Իսմայելին ասացին. «Մեզ մի՛ սպանիր, որովհետև մենք դաշտում գանձեր ունենք՝ ցորեն ու գարի, մեղր ու յուղ»։ Նա զիջեց, ընկերների միջից միայն նրանց չսպանեց։
Հասել է նրա ժամանակը, բացե՛ք նրա շտեմարանները, խուզարկե՛ք նրան քարայրների պես և սպանե՛ք նրան. թող նրանից մնացորդներ չլինեն։
Թող բարձրանա սուրը նրա երիվարների ու կառքերի վրա, թող բարձրանա սուրը նրանց քաջամարտիկների վրա, այդտեղ եղած համայն խառնամբոխի վրա, և թող նրանք դառնան կանանց նման։ Թող բարձրանա սուրը նրա գանձերի վրա, և դրանք թող հափշտակվեն։
որոնք ապրում են հորդառատ ջրերի մոտ և նստում անթիվ գանձերի վրա։ Հասել է քո վախճանը, արդարև այն ստուգապես քո փորն է մտել։
Եվ եթե Բաբելոնը միչև իսկ երկինք բարձրանա և այնտեղ հաստատվի ամրությամբ, միևնույն է, իմ կողմից կործանողներ պիտի գան նրա համար»,- ասում է Տերը։