Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, Դավթին ասած խոսքդ թող հաստատվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Արդ, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, թող հաստատվի քո խոսքը, որ ասացիր քո ծառա՝ իմ հայր Դավթին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:17
10 Խաչաձեւ Հղումներ  

ասաց. «Տե՛ր, Իսրայելի՛ Աստված, չկա քեզ նման աստված երկնքում ու երկրի վրա. դու պահում ես ուխտն ու ողորմածությունը բոլոր նրանց հանդեպ, որոնք ամբողջ սրտով ընթանում են քո առջևից։


Արդ, Տե՜ր, Իսրայելի՛ Աստված, կատարի՛ր այն, ինչ խոստացել էիր իմ հորը՝ քո ծառա Դավթին՝ ասելով. “Իմ առջև երբեք մարդ չի պակասելու քեզ համար, որ նստի Իսրայելի գահին, միայն թե քո որդիները չշեղեն իրենց ճանապարհները և ընթանան իմ առջևից, ինչպես դու ես ընթացել իմ առջևից”։


Բայց մի՞թե Աստված իրոք բնակվելու է մարդկանց հետ երկրի վրա։ Եթե երկինքն ու երկինքների երկինքը բավական չեն քեզ տեղավորելու համար, ապա ի՞նչ է իմ շինած այս տունը։


«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որն ինչ որ ասել էր իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով։


և տեսան այն վայրը, որտեղ Իսրայելի Աստվածն էր։ Նրա ոտքերի տակ կարծես շափյուղայի աղյուսներով էր զարդարված և ջինջ երկնքի պես լուսավոր էր։


Պիտի ցնծան տնանկներն ու չքավորները, որոնք ջուր էին փնտրում ու չէին գտնում, և նրանց լեզուները ծարավից ցամաքում էին։ Ես՝ Տերը՝ Աստված, կլսեմ նրանց, Ես՝ Իսրայելի Աստվածը, չեմ լքի նրանց։


Ես քեզ կտամ խավարի մեջ պահվող գանձերը և քեզ համար կբացեմ աներևույթ հարստությունները, որպեսզի իմանաս, որ ես եմ Տերը՝ Աստված։ Քեզ կանչում եմ քո անունով, ո՜վ Իսրայելի Աստված։


Կհաստատեմ իմ երդումը, որ երդվեցի ձեր հայրերին՝ տալու նրանց այն երկիրը, որը մեղր ու կաթ է բխեցնում, ինչպես և այսօր”»։ Պատասխանեցի և ասացի. «Այո՛, Տե՛ր, թող այդպես լինի»։


Մանովեն վեր կացավ, գնաց իր կնոջ հետ, եկավ այն մարդու մոտ և ասաց նրան. «Դո՞ւ ես այն մարդը, որ խոսել է այս կնոջ հետ»։ Հրեշտակն ասաց. «Ես եմ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ