Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։
ԵՍԱՅԻ 45:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես եմ զարթնեցրել նրան արդարությամբ, ես եմ ուղղում նրա բոլոր ճանապարհները։ Նա պիտի կառուցի իմ քաղաքը և ազատի իմ աքսորյալներին առանց վարձի և առանց հատուցման»,- ասում է Զորությունների Տերը։ |
Ձեզանից ով Տիրոջ ժողովրդից է, և որի հետ է իր Աստվածը, թող ելնի Հուդայի Երուսաղեմ և կառուցի Տիրոջ՝ Իսրայելի Աստծու տունը, և Աստված ինքը, որ բնակվում է Երուսաղեմում, նրա հետ թող լինի։
Եկե՛ք և տեսե՛ք գործերն Աստծու, Թե որքան ահեղ են խորհրդով, Մարդկանց բոլոր որդիներից ավելի։
Արևելքից ո՞վ արթնացրեց արդարությունը և կանչեց նրան իր հետևից. նա գնալու է և ազգերի հանդիման հատուցում է տալու, սարսափահար է անելու թագավորներին, հողին է հանձնելու նրանց սրերը, խռիվի պես վանելու է նրանց նետերը,
Բայց ես պիտի արթնացնեմ հյուսիսային մարդուն և արևելյանին, նրանք պիտի կանչվեն իմ անունից. պիտի գան իշխանները, և բրուտի կավի նման պիտի տրորվեք այնպես, ինչպես բրուտն է տրորում։
«Ես՝ Տերը՝ Աստված, արդարությամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից և զորացրի քեզ, իբրև ուխտ տվեցի քեզ ժողովրդին և իբրև լույս՝ ազգերին,
Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։
Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։
Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։
Այսպես է ասում Տերը. «Եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը. նա, ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին։
Բայց այժմ ինչո՞ւ եք այստեղ»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը զուր տեղը քշվեց. նրանք ապշահար էին մնացել և լաց էին լինում»։ Այսպես է ասում Տերը. «Ձեր պատճառով իմ անունը մշտապես հայհոյվում է հեթանոսների մեջ։
Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։