Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։
ԵՍԱՅԻ 44:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես ասում եմ անդունդին՝ ավերվի՛ր. և ես պիտի ցամաքեցնեմ նրա գետերը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ես ասում եմ խորխորատին. “Չորացի՛ր, ես ցամաքեցնում եմ քո գետերը”։ |
Աստված հիշեց Նոյին և նրա հետ տապանում գտնվող բոլոր գազաններին, բոլոր անասուններին, բոլոր թռչուններին և քամի ուղարկեց երկրի վրա, և ջուրը հանդարտվեց։
Մովսեսը ձեռքը մեկնեց ծովի վրա, և Տերը հարավային հողմի ուժով ողջ գիշեր ծովը հետ մղեց և ծովը ցամաք դարձրեց՝ պատռելով ջուրը։
Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ և նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների և ճահճուտները ցամաքեցնեմ։
Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ ալեկոծում եմ ծովը և նրա ալիքներին ստիպում գոչել. Զորությունների Տեր է իմ անունը։
ո՞վ իր աջով բարձրացրեց Մովսեսին և որի առաջ իր փառավոր բազկով կասեցրեց ջրերը՝ իր անունը հավերժացնելու համար։
Թող բարձրանա սուրը նրա ջրերի վրա, և թող ամաչեն, որովհետև իրենց երկիրը կուռքերի երկիր է, նաև թող բարձրանա կղզիների վրա, որոնցով նրանք պարծենում էին.
ելքերը բռնված են չորս կողմից, բնակիչները կրակի մեջ այրվել են, իսկ պատերազմող մարդիկ խույս են տվել դեպի դարպասները»։
Դրա համար էլ այսպես է ասում Տերը. «Ահա ես պիտի դատեմ քո ոսոխին և պիտի առնեմ քո վրեժը, պիտի ավերեմ նրա ծովը և ցամաքեցնեմ նրա աղբյուրները։
Կանցնեն նեղ ծովով և կխփեն ծովի ալիքներին. կցամաքեն գետերի բոլոր խորությունները, կկործանվի ասորեստանցիների ողջ հպարտությունը, և կվերանա եգիպտացիների իշխանությունը։
Վեցերորդն իր գավաթից թափեց Եփրատ մեծ գետի վրա, և ցամաքեցին նրա ջրերը, որպեսզի ճանապարհ պատրաստվի Արևելքի թագավորին։