ԵՍԱՅԻ 42:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը՝ Աստված, կամենում էր, որ իր արդարությունը հաստատվի և օրհնություն մատուցվի, բայց տեսա, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջը հաճելի եղավ հանուն իր արդարության, որ իր օրենքը դարձնի մեծափառ և փառավոր։ |
Թող հաստատություն լինի ողջ երկրում Եվ լեռների կատարներին։ Նրա պտուղը Լիբանանից բարձր կլինի, Երկրի խոտի պես կծաղկի Տիրոջ քաղաքում։
Եվ օրհնյալ է հավիտյան Նրա փառքի սուրբ անունը, Թող նրա փառքով ողջ երկիրը լցվի. Եղիցի՜, եղիցի՜։
Նա պիտի ծագի և չպիտի խորտակվի, քանի դեռ երկրի վրա չի հաստատել դատաստանը. և ազգերն իրենց հույսը պիտի դնեն նրա անվան վրա։
Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրեք ինձ, ո՛վ թագավորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրենքը, և իմ դատաստանը լույս է հեթանոսների համար։
Մինչ նա խոսում էր, ահա լուսավոր մի ամպ հովանի եղավ նրանց վրա։ Ամպից մի ձայն ելավ և ասաց. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը, դրա՛ն լսեք»։
Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։
Երկնքից մի ձայն լսվեց, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որը ստացավ իմ բարեհաճությունը»։
Եթե իմ պատվիրանները պահեք, հաստատուն կմնաք իմ սիրո մեջ, ինչպես ես իմ Հոր պատվիրանները պահեցի և շարունակում եմ մնալ նրա սիրո մեջ։
Եվ ով ինձ ուղարկեց, ինձ հետ է. ինձ միայնակ չթողեց, որովհետև ես միշտ անում եմ այն, ինչ հաճելի է նրան»։
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
Իսկ արդ, Օրենքն Աստծու խոստումներին հակառա՞կ է. քա՛վ լիցի։ Որովհետև եթե տրված լիներ մի Օրենք, որ կարող լիներ կյանք տալու, ապա հաստատապես արդարությունն Օրենքից կլիներ։
Պահպանե՛ք ու կիրառե՛ք, որովհետև դրանց մեջ է ձեր իմաստնությունն ու խոհեմությունը բոլոր ազգերի առաջ, որոնք, լսելով այս բոլոր օրենքները, պիտի ասեն. “Ահավասիկ մի իմաստուն ժողովուրդ, մի հանճարեղ ու մեծ ազգ”։
Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրենքներ ու կանոններ՝ նման այս օրենքներին, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։
և գտնվեմ նրա մեջ։ Ոչ թե իմ արդարությունն ունենամ, որ Օրենքից է, այլ այն արդարությունը, որ Քրիստոսի նկատմամբ ունեցած հավատից է։ Այդ արդարությունը գալիս է Աստծուց՝ հիմնված հավատի վրա։
Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ ժողովուրդ պիտի լինեն։