4 Օրենքի վախճանը Քրիստոսն է՝ բոլոր հավատացյալների արդարացման համար։
4 Օրենքի վախճանը Քրիստոսն է ամեն հավատացյալի արդարացման համար։
Այսպիսով Օրենքը մեզ համար դաստիարակ եղավ՝ մեզ առաջնորդելով դեպի Քրիստոս Հիսուսը, որպեսզի հավատով արդարանանք։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
նրան իր ցավերից, նրան լույս ցույց տալ և օժտել իմաստությամբ, արդարացնել արդարին, որը հոժարակամ ծառայեց շատերին և իր վրա է վերցնելու նրանց մեղքերը։
քանզի միայն մե՛կ պատարագով կատարյալ դարձրեց մաքրվածներին մշտնջենապես։
որոնք գալիքի ստվերներն են, իսկ մարմինը Քրիստոսն է։
Դուք էլ նրանով լցվեցիք, որ գլուխն է ամեն իշխանության ու պետության։
Որովհետև դուք նրա շնորհիվ եք Քրիստոս Հիսուսի մեջ, որ Աստծու կողմից մեզ համար դարձավ իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն,
Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատի միջոցով է բոլոր հավատացողների համար, և չկա ոչ մի խտրություն։
Հիսուսը պատասխանեց նրան՝ ասելով. «Թո՛ւյլ տուր այժմ, որովհետև Աստծու ծրագիրն այս է, որ մենք կատարենք ամբողջ արդարությունը»։ Այն ժամանակ Հովհաննեսը թույլ տվեց նրան մկրտվել։
փրկագնելու նրանց, ովքեր Օրենքի տակ էին, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք։
իբրև ողջակեզի զոհ՝ մի զվարակ, մի խոյ, մեկ տարեկան մի գառ,