Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։
ԵՍԱՅԻ 41:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ահա քեզ դարձրի սղոցատամ կամնասայլի նոր անիվների պես. լեռները պիտի կալսես, բլուրները պիտի մանրես, փոշու պիտի վերածես դրանք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահա ես քեզ կամնասայլ եմ դարձրել՝ նոր, սուր և ատամնավոր. լեռները ոտնահար կանես և կփշրես, բլուրները մղեղի կվերածես։ |
Բյուրավոր ազգերը նման են հորդառատ ջրերի, առատաբուխ ջրերի բուռն հոսանքների, բայց Տերը նրանց պիտի խեղճացնի և հալածի հեռո՜ւ, հեռո՜ւ։ Հարդի մղեղի պես նրանք պիտի քշվեն քամուց, անվի փոշու նման փոթորկից հողմացրիվ պիտի արվեն։
Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր, լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։
Արջնդեղը կալսելով չի մաքրվի, և կամնասայլի անիվը չամանի վրա չեն պտտեցնի. արջնդեղը թակիչով է ծեծվում-անջատվում, իսկ չամանը հացով է ուտվում։
Ամբարիշտների հարստությունը պիտի դառնա անվի փոշու նման, քեզ զրկողների բազմությունը՝ մաղված մղեղի պես։
Լեռներն ու բլուրները պիտի հարթեցնեմ և նրանց ամբողջ խոտը չորացնեմ, գետերը պիտի վերածեմ կղզիների և ճահճուտները ցամաքեցնեմ։
Ինչպես մոմը՝ կրակի դիմաց, կրակը կայրի քո հակառակորդներին, և քո անունը հայտնի կդառնա թշնամիներիդ. քո ներկայությունից հեթանոսները խռովության կմատնվեն։
«Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զենքերդ, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քո միջից վերացնեմ թագավորներին,
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։
Երուսաղեմը գերության եմ մատնելու և այն տալու եմ վիշապներին՝ բնակության համար, իսկ Հուդայի քաղաքներն ավերածության եմ ենթարկելու, որպեսզի բնակիչներ չլինեն»։
Երկիրն ավերի ու կործանման եմ մատնելու, և ոչնչանալու է նրա զորության ամբարտավանությունը։ Ամայի են դառնալու Իսրայելի լեռները, որպեսզի չլինի թե որևէ մեկն անցնի դրանցով։
«Կանգնի՛ր և կալսի՛ր նրանց, Սիոնի՛ դուստր, որովհետև քո եղջյուրները երկաթե կդարձնեմ, քո կճղակները՝ պղնձե, և կխորտակես բազում ժողովուրդների, դրանցով ազգեր կփշրես, նրանց առատությունը կմատուցես Տիրոջը և նրանց զորությունը՝ Ամենակալ Տիրոջը»։
Ո՞վ ես դու, մե՛ծ լեռ՝ Զորաբաբելի առջև կանգնած. դուրս կհանեմ ժառանգության վեմը՝ շնորհների հավասարությունը՝ նրան շնորհելու»։
անտառը ձերը լինի։ Անտառ է, կմաքրեք այն, մինչև ծայրը այն ձերը կլինի, երբ բնաջնջեք քանանացիներին. թեպետ նրանք ընտիր երիվարներ ունեն և ձեզանից ուժեղ են, բայց դուք կհաղթեք նրանց»։
Տիրոջ հրեշտակը նրան ասաց. «Տերը քեզ հետ է, և դու մադիանացիներին կջարդես, ինչպես մեկ մարդու»։