ԵՍԱՅԻ 40:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նա է իշխաններին անիշխանության դատապարտում և երկիրն ամայացնում, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա է, որ իշխաններին ոչնչի է վերածում և երկրի իշխանավորներին՝ ոչնչի։ |
Տերը նայում է բարձունքից, իսկ մարդը խեղճ ու ողորմելի է. մարդկանց ամբարտավանությունը պիտի խոնարհվի, ու այդ օրը միայն Տերը պիտի բարձրանա,
քանզի Զորությունների Տիրոջ օրը բոլոր հպարտների ու ամբարտավանների դեմ է, բոլոր մեծամիտների ու գոռոզների դեմ, որոնք պիտի խոնարհվեն,
Զորությունների Տերը մտածեց վերջ տալ ականավոր մարդկանց ողջ ամբարտավանությանը և երկրի երեսին անարգանքի ենթարկել բոլոր պատվավորներին։
Նրա իշխանները պիտի դադարեն գոյություն ունենալուց, նրա թագավորներն ու մեծամեծները պիտի կորստյան մատնվեն։