ԵՍԱՅԻ 38:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Ես ասացի, որ երբ իմ օրերն սպառվեն, մնացած տարիներս թողած՝ ընկնելու եմ գերեզմանի դռները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Ես ասացի. գնալու եմ իմ օրերի կեսին, մեռելների աշխարհի դռներին եմ անցկացնելու իմ մնացած տարիները։ |
Այն ամենը, ինչ ձեռքիցդ կգա անելու, արա՛ կարողությանդ չափով, որովհետև դժոխքի մեջ, ուր պիտի գնաս, ո՛չ գործ կա, ո՛չ խորհուրդ, ո՛չ գիտություն, ո՛չ էլ իմաստություն։
Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։
Հուդայի երկրի արքա Եզեկիայի աղոթքն այն ժամանակ, երբ նա հիվանդացավ և ապաքինվեց հիվանդությունից։
Եվ մեզ վրա անձնապես զգացինք մահվան վճիռը, որպեսզի ապավինենք ոչ թե ինքներս մեզ, այլ Աստծուն, որ հարություն է տալիս մեռելներին։