11 Ի՞նչ զորություն ունեմ, որ իմ կյանքը տևի. ի՞նչ ժամանակ ունեմ, որ իմ հոգին հարատևի։
11 Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։
Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։
«Կորչում եմ հողմավար. կարոտ եմ շիրիմի, բայց դրան չեմ հասնում։
Իմ կշտամբանքը մարդկա՞նց կողմից է. և ինչո՞ւ չպետք է բարկանամ։
մինչդեռ մարմինս է հին տիկի պես, կամ էլ ցեցակեր՝ ձորձի պես»։
թե՞ քամուց շարժվող տերևից ես վախենում, կամ թե հակառա՞կ ես կանգնում ինձ՝ հողմավար խոտիս։
կամ մի՞թե շատ կարճ չէ ժամանակն իմ կյանքի։ Թո՛ւյլ տուր ինձ, որ փոքր-ինչ հանգստանամ,
Մի՞թե ուժս քարից զորեղ է. մարմինս մի՞թե պղնձից է։
«Ո՞ւմ ես մերձենում կամ ո՞ւմ օգնականն ես լինելու. արդյոք ո՞չ նրա, ում ուժն այնքան մեծ է, ու բազուկը՝ հզոր։
Մի նոր օրհներգ դրեց բերանս՝ մեր Տիրոջ՝ Աստծու օրհներգը։ Շատերը պիտի տեսնեն ու վախենան և հուսան Տիրոջը։
Թե համբերեմ ես, դժոխքը կդառնա իմ տունը և խավարի մեջ՝ փռված մահիճս։