կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։
ԵՍԱՅԻ 37:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այնուհետև տնտես Եղիակիմին, գրագիր Սոմնասին և երեց քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամովսի որդու՝ Եսայի մարգարեի մոտ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա պալատի վերակացու Եղիակիմին, ատենադպիր Սեբնային և քահանաներից երեցներին քուրձեր հագած ուղարկեց Ամոզի որդի Եսայի մարգարեի մոտ։ |
կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։
Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին և քահանաներից ծերերին քուրձ հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայի մարգարեի մոտ,
Նրանք, առավոտյան կանուխ արթնանալով, գնացին Թեկովայի անապատը։ Երբ նրանք ճանապարհ էին ընկնում, Հովսափատը կանգնեց ու աղաղակելով ասաց. «Ի՛նձ լսեք, Հուդայի և Երուսաղեմի բնակիչնե՛ր, հավատացե՛ք Տիրոջը՝ մեր Աստծուն, և նա էլ ձեզ կհավատա, հավատացե՛ք նրա մարգարեներին ու հաջողություն կունենաք»։
Ամոզի որդի Եսայու տեսիլքը Հուդայի և Երուսաղեմի վերաբերյալ, երբ Հուդայում թագավորում էին Ոզիան, Հովաթամը, Աքազը և Եզեկիան։
ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու հետ և ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մեջքից և հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»։ Այդպես էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։
Այն օրը Զորությունների Տերը կանչեց լաց ու կոծ անելու, ողբալու, մազերը պոկոտելու և քուրձ հագնելու։
Այսպես է ասում Տերը, Զորությունների Տերը. «Դու գնա՛, մտի՛ր դիվան՝ Սոմնաս գանձապետի մոտ, և ասա՛ նրան.
Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը։
Եզեկիան, պատգամաբերների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։
Ապա Ամոզի որդի Եսային ուղարկվեց Եզեկիայի մոտ ու ասաց նրան. «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Լսեցի այն աղոթքները, որոնցով պաղատեցիր ինձ ընդդեմ Ասորեստանի Սենեքերիմ արքայի”»։
Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։
Քո՛ւրձ հագեք, ողբացե՛ք, քահանանե՛ր, սո՛ւգ արեք, զոհասեղանի պաշտոնյանե՛ր, մտե՛ք, քուրձո՛վ քնեք, Աստծու պաշտոնյանե՛ր, քանի որ ձեր Աստծու տնից պակասեցին զոհաբերություններն ու պատարագները։