Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 կանչեցին Եզեկիային։ Նրանց մոտ եկան Քեղկիայի որդի Եղիակիմը՝ թագավորական տան վերակացուն, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի Հովաքը, որ հիշատակելի դեպքերն արձանագրողն էր։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Եվ կանչեցին թագավորին. և նրանց մոտ եկան Քեղկեայի որդի Եղիակիմը՝ պալատի հազարապետը, Սեբնա ատենադպիրը և դիվանադպիր Ասափի որդի Հովաքը։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:18
12 Խաչաձեւ Հղումներ  

Նա Եղիակիմ հազարապետին, Սոմնաս դպրապետին և քահանաներից ծերերին քուրձ հագած ուղարկեց Ամովսի որդի Եսայի մարգարեի մոտ,


Այնուհետև տնտես Եղիակիմին, գրագիր Սոմնասին և երեց քահանաներին, որոնք քուրձ էին հագել, ուղարկեց Ամովսի որդու՝ Եսայի մարգարեի մոտ,


Ապա Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը, Ասափի որդի ժամանակագիր Հովաքը, օձիքները պատռելով, վերադարձան Եզեկիայի մոտ և նրան հաղորդեցին Ռափսակի խոսքերը։


Նրան ներկայացան Քեղկիայի որդի Եղիակիմը, որը տնտեսն էր, գրագիր Սոմնասը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը։


Իր թագավորության տասնութերորդ տարում, երբ վերջացրել էր երկիրն ու թագավորական տունը մաքրելը, Սելիի որդի Սափանին, քաղաքի իշխան Մասիային ու Հովաքազի որդի Հովսիային՝ իր դիվանապետին, ուղարկեց, որ նորոգեն Տիրոջ՝ իր Աստծու տունը։


Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Հովսափատը՝ ժամանակագիր,


Ադոնիրամը հարկերի վերակացուն էր, Աքիլոթի որդի Հովսափատը դիվանապետ էր,


Քեղկիայի որդի Եղիակիմը, Սոմնասն ու Ասափի որդի Հովաքն ասացին Ռափսակին. «Մեզ՝ քո ծառաների հետ ասորերե՛ն խոսիր, որովհետև մենք հասկանում ենք այդ լեզուն, պարսպի վրա կանգնած ժողովրդի ներկայությամբ եբրայերեն մի՛ խոսիր»։


Քեղկիայի որդի Եղիակիմ հազարապետը, Սոմնաս դպրապետը և Ասափի որդի ժամանակագիր Հովաքը հանդերձները պատառոտելով եկան Եզեկիայի մոտ ու նրան հաղորդեցին Ռափսակի ասածները։


Ահավասիկ նրանք սարսափում են ձեր ահից. ումից որ վախենում էիք, իրե՛նք են ձեզնից վախենում. պատգամաբերներ են ուղարկում, որպեսզի դառնորեն լաց լինելով՝ խաղաղություն աղերսեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ