ԵՍԱՅԻ 37:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Խոնարհի՛ր քո ականջը, ո՛վ Տեր, և լսի՛ր. Տե՛ր, բա՛ց քո աչքերը և նայի՛ր, ո՛վ Տեր. լսի՛ր, Տե՛ր, և իմացի՛ր այն պատգամները, որ ուղարկեց Ասորեստանի Սենեքերիմ արքան՝ նախատելու կենդանի Աստծուն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Խոնարհեցրո՛ւ, Տե՛ր, քո ականջը և լսի՛ր. բա՛ց, ո՛վ Տեր, քո աչքերը և տե՛ս։ Լսի՛ր այն բոլոր խոսքերը, որ Սենեքերիմն ուղարկեց՝ նախատելու համար կենդանի Աստծուն։ |
Տե՛ր, ակա՛նջ դիր ու լսի՛ր, բա՛ց աչքերդ ու տե՛ս, լսի՛ր Սենեքերիմի խոսքերը, որ մարդ էր ուղարկել՝ նախատելու Կենդանի Աստծուն։
Արդ, Տե՛ր, թող քո աչքերը բաց լինեն և քո ականջները՝ սուր, որ լսես այստեղ արված պաղատանքները։
Իր աչքը չի կտրի արդարից, և ով որ իր առաջ լինի, թագավորների հետ գահին է բազմելու. նրանց հաղթական է դարձնելու և բարձրացնելու։
Թող Տերը՝ քո Աստվածը, լսի Ռափսակի խոսքերը, որին ուղարկեց իր տերը՝ Ասորեստանի արքան, որպեսզի նա նախատի կենդանի Աստծուն, նախատի այնպիսի խոսքերով, որոնք լսեց Տերը՝ քո Աստվածը։ Արդ, աղերսի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, մնացածներիս համար”»։
որովհետև Տիրոջ աչքն արդարների վրա է, նրա ականջները՝ բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է (Սաղ. 33(34).12-16)։