Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
ԵՍԱՅԻ 37:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ո՞ւր են Եմաթի և Արփաթի թագավորները, ո՞ւր են Սեփարիմ քաղաքի, Անայի և Գավայի թագավորները”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։ |
Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։
Որտե՞ղ է Եմաթի ու Արփաթի աստվածը, որտե՞ղ է Սեփփարուիմ քաղաքի աստվածը, Անայի ու Ավայի աստվածը։ Մի՞թե նրանք Սամարիան փրկեցին իմ ձեռքից։
կպատասխանի. «Մի՞թե ես չնվաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, և Քաղանեն, որտեղ աշտարակը կառուցվեց։ Ես գրավեցի նաև Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան։
Ո՞ւր են Եմաթի ու Արփաթի աստվածները, ո՞ւր է Սեփարիմ քաղաքի աստվածը. մի՞թե իմ ձեռքից կարողացան փրկել Սամարիան։
Մի՞թե աստվածները փրկեցին այն ազգերին, որոնց իմ հայրերը կորստյան մատնեցին՝ Գոզանը, Խառանը, Ռափեթը, որոնք գտնվում են Եմաթի երկրում։
Եզեկիան, պատգամաբերների ձեռքից վերցնելով հրովարտակը, կարդաց, մտավ Տիրոջ տունն ու այն փռեց Տիրոջ առաջ։
«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։
Ինքը թագավորների հետ զեխություն կանի, բռնակալները նրա խաղալիքն են, և ինքը բոլոր ամրոցների հետ ամբողջությամբ խաղ կանի, հողակույտեր կհավաքի և կպահի այն։