Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:34 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

34 Որտե՞ղ է Եմաթի ու Արփաթի աստվածը, որտե՞ղ է Սեփփարուիմ քաղաքի աստվածը, Անայի ու Ավայի աստվածը։ Մի՞թե նրանք Սամարիան փրկեցին իմ ձեռքից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

34 Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18:34
12 Խաչաձեւ Հղումներ  

կպատասխանի. «Մի՞թե ես չնվաճեցի այն աշխարհը, որ բարձր է Բաբելոնից, և Քաղանեն, որտեղ աշտարակը կառուցվեց։ Ես գրավեցի նաև Արաբիան, Դամասկոսն ու Սամարիան։


«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։


Օվսեեի թագավորության իններորդ տարում Ասորեստանի արքան գրավեց Սամարիան և Իսրայելին գերության տարավ Ասորեստան, նրանց բնակեցրեց Ալաթում և Աբովրում, Գովզան գետի շրջակայքում ու Մարերի լեռներում։


Եմաթի արքա Թովուն, լսելով, որ Դավիթը ջախջախել է Ադրաազարի բոլոր զորքերին,


Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


Ո՞ւր են Եմաթի և Արփաթի թագավորները, ո՞ւր են Սեփարիմ քաղաքի, Անայի և Գավայի թագավորները”»։


Բոլորդ անցե՛ք Քանան և տեսե՛ք, այնտեղից անցե՛ք մեծ Եմաթ-Հռաբա և իջե՛ք այլազգիների Գեթ քաղաքը. ավելի հզոր են, քան այն բոլոր քաղաքները, նրանց սահմաններն ավելի մեծ են, քան ձեր սահմանները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ