Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 37:13 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ո՞ւր են Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորները”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Ո՞ւր են Եմաթի և Արփաթի թագավորները, ո՞ւր են Սեփարիմ քաղաքի, Անայի և Գավայի թագավորները”»։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 37:13
10 Խաչաձեւ Հղումներ  

Եվ Ասորեստանի թագավորը մարդիկ բերեց Բաբելոնից, Քութայից, Ավայից, Եմաթից ու Սեփարուիմից և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում, և նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։


Ո՞ւր էին Եմաթի և Արփադի աստվածները, ո՞ւր էին Սեփարուիմի, Անայի և Ավայի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։


Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։


մի՞թե Քաղանեն Քարքեմիշի պես չէ, կամ Եմաթը Արփաթի պես չէ՞. Սամարիան Դամասկոսի պես չէ՞։


Ո՞ւր են Եմաթի և Արփաթի աստվածները, ո՞ւր են Սեփարուիմի աստվածները. մի՞թե Սամարիան ազատեցին իմ ձեռքից։


Մի՞թե ազգերի աստվածներն ազատեցին նրանց, որոնց կործանեցին իմ հայրերը. Գոզանը, Խառանը, Ռեսեփը և Թելասարում գտնվող Եդեմի որդիներին։


Եզեկիան պատգամավորների ձեռքից վերցրեց գրությունը, կարդաց, ապա Եզեկիան բարձրացավ Տիրոջ տունը և այն փռեց Տիրոջ առաջ։


Դամասկոսի մասին։ «Եմաթն ու Արփաթն ամաչեցին, որովհետև վատ լուր լսեցին և վախից հալվեցին։ Ծովի նման տագնապած են. չեն կարողանում հանդարտվել։


Եվ նա պիտի ծաղրի թագավորներին, իսկ իշխանավորները նրան ծանակ պիտի լինեն. նա ծիծաղում է ամեն ամրոցի վրա, որովհետև նա հող է դիզում և վերցնում է այն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ