Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Որտե՞ղ են Եմաթի արքան, Արփաթի արքան, Սեփփարուիմ քաղաքի, Անայի ու Ավայի արքան”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Ո՞ւր է Եմաթի թագավորը, Արփադի թագավորը, Սեփարուիմ քաղաքի, Անայի և Ավայի թագավորը”»։

Տես գլուխը Պատճենել




Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:13
11 Խաչաձեւ Հղումներ  

Ասորեստանի արքան Բաբելոնից, Քութից, Այայից, Եմաթից ու Սեփփարուիմից մարդկանց բերել տվեց և Իսրայելի որդիների փոխարեն բնակեցրեց Սամարիայի քաղաքներում։ Նրանք ժառանգեցին Սամարիան ու բնակվեցին նրա քաղաքներում։


Ազգերի աստվածներից ո՞վ իրենց երկիրը փրկեց Ասորեստանի արքայի ձեռքից։


Որտե՞ղ է Եմաթի ու Արփաթի աստվածը, որտե՞ղ է Սեփփարուիմ քաղաքի աստվածը, Անայի ու Ավայի աստվածը։ Մի՞թե նրանք Սամարիան փրկեցին իմ ձեռքից։


Սողոմոնը եկավ Եմաթ Սովբա բնակավայրը և ամրացրեց այն,


Այն օրը Տերը նորից պիտի ցույց տա իր ձեռքը՝ ազատելու իր ժողովրդի մնացորդներին, որոնք փրկվելու են Ասորեստանից և Եգիպտոսից, Բաբելոնից և Եթովպիայից, Էլամից և Արևելքից, Արաբիայից և ծովեզրյա երկրներից։


Նրանց հետապնդեցին քաղդեացիների զորքերը և Երիքովի դաշտում հասան Սեդեկիային, բռնեցին նրան ու բերեցին Եմաթի երկիրը՝ Դեբլաթա, բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքայի առաջ, որը նրա հետ դատաստան տեսավ։


«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։


և Եմաթում, նրա սահմաններում, Տյուրոսը և Սիդովնը, որովհետև խիստ արհամարհեցին։


Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


այդտեղից՝ լեռներից ուղիղ գծով մինչև Եմաթի մուտքը, ապա թող հասնի մինչև Արադաքի սահմանները,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ