ԵՍԱՅԻ 33:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նրանց ճանապարհներն ամայացան, հեթանոսների ահը հանդարտվեց, և վերացավ նրանց հետ կնքված ուխտը. այլևս նրանց մարդ մի՛ համարեք։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ամայացել են պողոտաները. դադարել է ճանապարհորդը. նա խզել է ուխտը, քաղաքները անարգել. մարդուն բանի տեղ չի դնում։ |
Երկիրն իր բնակիչներով մեղանչեց, քանզի զանց առան Տիրոջ օրենքները, խեղաթյուրեցին նրա պատվիրանները և դրժեցին հավիտենական ուխտը։
Այնտեղ մաքուր ճանապարհ պիտի լինի, և ճանապարհը սուրբ պիտի կոչվի. այդ տեղով պիղծը չպիտի անցնի, պիղծ մարդկանց համար այնտեղ ճանապարհ չի լինելու, ցրվածներն անգամ, այդ տեղով ընթանալով, չպիտի մոլորվեն։
Եզեկիայի թագավորության տասնչորսերորդ տարում Ասորեստանի Սենեքերիմ արքան հարձակվեց Հուդայի երկրի ամուր քաղաքների վրա և գրավեց դրանք։
Սիոնի ճանապարհները սուգ բռնեցին, որովհետև նրա տարեկան տոներին եկողներ չկան։ Նրա դարպասներն ամայացան, նրա քահանաները հեծում, հառաչում ու հոգոց են հանում։ Նրա կույսերը գերեվարվեցին, իսկ ինքն էլ դառնացած է իր հոգում։
Ձեզ վրա երկրի վայրի գազաններ պիտի ուղարկեմ, նրանք պիտի ուտեն ձեզ ու պիտի հոշոտեն ձեր անասունները։ Այսպիսով պիտի պակասեցնեմ ձեր թիվը, և ձեր ճանապարհները կամայանան։
Բարձրացնելով իր աչքերը՝ քաղաքի հրապարակում նա տեսավ ուղևոր մարդուն։ Ծեր մարդն ասաց. «Ո՞ւր ես գնում և որտեղի՞ց ես գալիս»։
Անաթի որդի Սամեգարի օրերին, Հայելի օրերին Պակասեցին թագավորները, Գնացին շավիղներով, խոտոր ճանապարհներով գնացին։
Այլազգին ավելացրեց. «Ահավասիկ ես այսօր Իսրայելի զորքը խայտառակելու եմ։ Մի մա՛րդ տվեք, և ես ու նա երկուսով մենամարտենք»։
Դավիթն իրեն շրջապատող մարդկանց ասաց. «Ի՞նչ կանեն այն մարդուն, որ այլազգուն սպանի և Իսրայելի նախատինքը վերացնի։ Ո՞վ է այդ անթլփատ այլազգին, որը կենդանի Աստծու զորքին վիրավորանք է հասցնում»։