ԵՍԱՅԻ 33:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո ձայնի ահից ժողովուրդները հիմարացան, և քո երկյուղից հեթանոսները ցրվեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո թնդացող ձայնից փախչում են ժողովուրդները. երբ դու բարձրանում ես, ցրվում են ազգերը։ |
որովհետև անթիվ են սպանվածները և բազում՝ մոլորյալները, անթիվ են սրերը և բազում՝ լարված աղեղները, որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։
Ահա ձեր մեծ ու փոքրի կողոպուտը պիտի հավաքվի այնպես, ինչպես մեկը, որ մորեխ է հավաքում փոսից. այդպես էլ ծաղրելու են ձեզ։
Դու էլ նրանց համար կմարգարեանաս իմ այս բոլոր պատգամները և կասես նրանց. “Տերն իր սուրբ բարձունքից հրաման պիտի տա, իր ձայնը, հրամանի իր խոսքը պիտի արձակի իր տեղից, և նրանք այգեկութ անողների պես երկրի բոլոր բնակիչների համար պատասխան պիտի տան,
թե ոչնչացումը վրա հասավ երկրից, քանի որ Տերն ազգերի մեջ դատաստան պիտի տեսնի, պիտի դատի ամեն մարդու, և ամբարիշտները սրի են մատնվելու”»,- ասում է Տերը։